Գլխավորը սրանց վտարելն է․ ապստամբություն է պետք, ապստամբութուն է արվելու․ Սրապիոնյան. Տեսանյութ
«Այո՛, մեզ սպասվում են շատ ծանր օրեր և սա չափազանցություն չէ , դրված է մեր լինել-չլինելիության խնդիրը ․ մենք կամ լինելու ենք կամ՝ չենք լինելու»,-այս մասին իր ելույթում ասաց գրականագետ, հասարակակա գործիչ Սերժ Սրապիոնյանը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից հրավիրված համատեղ հանրային քննարկման ժամանակ։
Նրա խոսքով, մենք պարտվել ենք մեր ներսի թշնամուն, որը բազմել է հայոց գահին և հնարավոր ամեն ինչ անում է՝ մեզ ոչնչացնելու համար։ «Եզրահանգումը մեկն է՝ քանի այս խունտան գտնվում է հայոց իշխանության ղեկին մենք գնում ենք դեպի կործանում, ոչ ոք չպետք է անլուրջ վերաբերվի Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը , սա մոտավորապես Ստալինգրադի պաշարման ժամանակներն են հիշեցնում , երբ թուրքական դիվիզիաները Հայաստանի սահմանի մոտ էին։
Եթե տեղի ունեցավ այն, ինչ ցանկանում են ՆԱՏՕ-ականները մենք հայտնվում ենք ոչնչացման կիզակետում․ ի՞նչն է մեզ փրկելու»,-հարցադրում է Սրապիոնյանն ու հատկանշում․ « Գլխավորը սրանց վտարելն է․ ապստամբություն է պետք, ապստամբութուն է արվելու․ կա գեներացված ատելություն այս իշխանության նկատմամբ և դա պետք է օգտագործել»,-նշեց Սերժ Սրապիոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։