Մետրոյի գնացքը վրաերթի է ենթարկել 38-ամյա աշխատակցին, ով մահացել է. Երևան
Սեպտեմբերի 6-ի գիշերը մետրոյի գնացքը Երևանում վրաերթի է ենթարկել աշխատակցին մի քաղաքացու:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ Քննչական կոմիտե ահազանգ է ստացվել նույն օրը՝ ժամը 00:15-ին:
«Նախնական տվյալների համաձայն՝ ժ.00.15-ին, մետրոպոլիտենի նշված տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է 1979թ ծնված տղամարդուն, ով նույնպես նույն մետրոպոլիտենի աշխատակից է»,-ասացին ՔԿ-ից:
Լրատվական բաժնի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկված տղամարդը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Կատարվում է քննություն:

