Բնականաբար առաջին սպառնալիքը Հայաստանի իշխանությունն է․ Տիգրան Աբրահամյան. Տեսանյութ
«Բնականաբար առաջին սպառնալիքը Հայաստանի իշխանությունն է․ այն գործընթացը, որ Հայաստանի իշխանությունն այսօր սկսել է՝, սկսած պետական կառավարման համակարգի կազմալուծումից, նրա առանցքային ինստիտուտների ոչնչացումից՝ վերջացրած այն պետական քաղաքականությամբ, որն այսօր վարվում է, բնականաբար ասածիս ամենավառ օրինակն է»,-այս մասին ասաց Տիգրան Աբրահամյանը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից հրավիրված համատեղ հանրային քննարկման ժամանակ։
Նրա խոսքով, այսօր գլխավոր գործընթացը,որ տեղի է ունենում «Խաղաղության պայմանագիրն է»․ միայն առաջին հայացքից է այդ պայամանագիրը միայն խաղաղության մասին, իրականության մեջ, նրա խոսքով, այ ն կարող էր կոչվել կապիտուլյացիոն պայմանագիր, հայրենիքի կորստի, անկման կամ՝ մեկ այլ ձևակերմամբ, բայց ոչ երբեք՝ «Խաղաղության պայմանագիր»։
«Այն ամենը, ինչ քննարկվումէ պայամանագրի շուրջ, ակնհայտ է,որ որևէ բան չկա Հայաստանի ու Արցախի խաղաղության և շահերի մասին»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։