«Լրիվ տկլոր լցվել են ստեղ, պղծում են մեր գյուղը». Օրգով գյուղում «18+» փառատոն է լինելու. Տեսանյութ
Մերկ աղջիկներ, հարբած մարդիկ ու ծառերին թմրանյութերի մասին գրություններ են մարդիկ տեսել Արագածոտնի Օրգով գյուղում: Սրանք այսօր գիշեր մեկնարկող «Սենսոր» փառատոնի նախապատրաստական աշխատանքներից դրվագներ են, որ անհանգստացրել են գյուղի բնակիչներին: Նախապես, իրենց խոսքով, ՔՊ-ականների կողմից գովազդվող փառատոնի մասին իմացել են. այն երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոն է, նախատեսված 18-ից բարձր տարիքի մարդկանց համար: Հիմա գյուղում դեմ են փառատոնին, մտահոգվում են՝ այն պղծում է գյուղի մշակույթն ու ավանդույթները:

