ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Իրականությունից բավականին հեռու հարցման տվյալներն այլ նպատակ ունեն. Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Միջազգային հանրապետական ինստիտուտի անունից այս տարվա հունիսին հարցում է անցկացվել Հայաստանում, որի հրապարակված թվերը, մեղմ ասած, անհասկանալի են։ Այսպես, «Ձեր կարծիքով Հայաստանն ընդհանուր առմամբ ճի՞շտ ուղղությամբ է գնում, թե՞ սխալ» հարցին 31 տոկոսը պատասխանել է, որ ճիշտ ուղղությամբ է գնում, 42 տոկոսը պատասխանել է, որ սխալ է գնում, 27 տոկոսը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է։ 2021 թվականի ապրիլ-մայիսին էլ են նույն հարցը տվել, ու ժողովրդի 43 տոկոսը պատասխանել է, որ ճիշտ ուղղությամբ է գնում, 20 տոկոսը պատասխանել է, որ սխալ ուղղությամբ է գնում, 37 տոկոսը չի պատասխանել։ Ստացվում է, որ մեկ տարում ավելի քան կրկնապատկվել է այն անձանց թիվը, ովքեր կարծում են, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում։ Այն մարդիկ, որոնք դժվարանում էին պատասխանել, հիմա վստահաբար ասում են, որ սխալ է գնում, նրանք, ովքեր կարծում էին, որ ճիշտ է գնում, հիմա փոշմանել են։ Հասկանալի է ու տրամաբանական։

Հարցին, թե «Ո՞րն է մեր երկրի առջև այսօր կանգնած ամենակարևոր խնդիրը», 54 տոկոսն ասել է՝ ազգային անվտանգություն ու սահմանային հարցեր։ Այսինքն, ժողովրդի ճնշող մեծամասնությունը անվտանգության առումով խնդիր է տեսնում։ Երկրորդ տեղում քաղաքական անկայությունն է, բայց արդեն՝ 10 տոկոս, երրորդում տնտեսությունը, գործազրկությունը։ Սարսափելի գնաճը ժողովուրդը, արդեն, չորրորդական խնդիր է համարում, քանի որ առաջնահերթը մնում է անվտանգությունը։ Սա էլ է տրամաբանական, ժողովուրդն ասում է՝ ոչինչ, թող վատ ապրենք, բայց անվտանգ լինենք։ Անտրամաբանականը արդեն ցուցադրվող թվերն են անձերի ռեյտինգների վերաբերյալ։ Ըստ այդ արդունքների, հարցվածնեռրի 53 տոկոսը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ունի դրական կարծիք և միայն 33 տոկոսը՝ բացասական։ Այսինքն ստացվում է, որ դուրս գանք փողոց ու հարցնենք, 10 մարդուց առնվազն 5-ը կասեն գոհ են Նիկոլի՞ց։

Լու՞րջ, տղերք, էդ որտե՞ղ եք արել այդ հարցումը, ՔՊ գրասենյակու՞մ։ Ես, որպես խմբագիր, որը տարին 12 ամիս, շաբաթը մի քանի անգամ հարցումներ է անում փողոցային, տեսախցիկի առջև, կարող եմ ասել, որ սա սուտ է․ ցանկացած թեմայով էլ որ հարց տաս Նիկոլից, գոհ մարդիկ գրեթե չեն հանդիպում, էլ բա ու՞ր են այդ 54%-ը, էդ, 10-ից 5-ը։ Ու ասեմ՝ որտեղ են «ծակվում», որ իրականությունից կտրված թվեր են և այլ նպատակ ունեն։ Գրած է, որ Ալեն Սիմոնյանի ռեյտինգն այնքան է բարձր, որ երկրորդ տեղում է, Նիկոլից հետո։ Լուրջ ե՞ք ասում։ Ախր, ինքը վերջին տարիներին որևէ դրական լույսի տակ, որևէ բանով աչքի չի ընկել, միմիայն հայհոյանքաբեր սկանդալներ։

Սկսած «Աղդամը իմ հայրենիքն է» դեմագոգիայից, որը հետո իրենք հանձնեցին, պատերազմի ժամանակ սուտ դուրս եկած գրառումներից, թե՝ հեսա լավ լուր կլսենք, շարունակած սկանդալից, թե՝ «Ինձ համար գերիները գոյություն չունեն». մոր պահվածքից, որ միջնամատ էր ցույց տվել ու թքել ժողովրդի վրա, միկոնոսյան և բալիական «կայֆերով», թոփ թազա 200 հազար դոլարանոց պադավատով, վերջացրած եղբոր ասֆալտի բիզնեսով. ընդամենը վերջերս էլ, գրեցին որ թքել էր քաղաքացու վրա։ Էս են եղել Ալեն Սիմոնյանի հետ կապված հրապարակային թեմաները։ Ուզում եք ասել, որ մեր երկրում ամենաբացասական կերպարներից մեկը ունի դրական երկրորդ վարկանի՞շը։ Ուզում եք ասել, որ ժողովրդի 54%-ը, որը ամենից շատ մտահոգված է անվտանգության և սահմանների պրոբլեմով, Ալենի նկատմամբ ունի դրական կարծի՞ք։ Էդ բա ոո՞ւր են էդ դրական կարծիք ունեցողները։ Մյուս գրաֆիկում էլ նայում ենք, պարզվում է՝ ում են ամենից շատ վստահում, նշում են որ տարբերակների առաջարկներ չեն նշել, այսինքն մարդ ինքն է ասել, 16% տվել է Փաշինյանի անունը և ընդամենը 3% նշել է Ռոբերտ Քոչարյանի անունը։

Մնացած տարբերակները 2% չեն կազմել, որ ընդգրկվեին սանդղակում, մնացել են «Այլ» տարբերակների մեջ։ Տղերք, բա ու՞ր մնացին Ալենը, նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, նրանք Քոչարյանից բարձր դրական վարկանիշ ունեն, ըստ ձեր թվերի։ Օրինակ, ինչպե՞ս կարող է նույն հարցման մեջ, հանրության 59 տոկոսը բսցասական վերաբերվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց ռեյտինգային գործիչների ցանկում հայտնվեն Թուրքերի հետ գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանը կամ էնպիսի գործիչներ, ինչպիսիք Հերիքնազ Տիգրանյանն ու Նազելի Բաղդասարյանն են, ում որ ո՛չ անունով, ո՛չ դեմքով չեն ճանաչի 10-ից 10-ը։ Սկի ես, որ առավոտից իրիկուն լրահոսի մեջ եմ, նրանց կարող է փողոցում տեսնեմ, տեղը չբերեմ, թե որ մեկն էր։ Ուզում եք ասել՝ ժողովուրդը նրանց ճանաչում է, հիշում է ու անգամ դրական կարծիք ունի՞։ Իմ կարծիքով, իրականությունից բավականին հեռու հարցման տվյալներն այլ նպատակ ունեն, ինչ-որ մարդկանց ինչ-որ բան են ուզում համոզեն, որը, մեղմ ասած, չի կպնում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>