Երեկ գերությունից վերադարձած զինվորները Քննչական կոմիտեում հարցաքննվում են
Դիտել նաև
Բաքուն Հայաստանից պահանջել է «անհապաղ ազատ արձակել» դատապարտված ադրբեջանցի զինվորականներին
Որոշում կայացնողներին հիշեցնենք միայն, որ արդեն երկու տարուց ավելի է, ինչ ադրբեջանական բանտերում ունենք տասնյակ հայ ռազմագերիներ...
Ապրիլի 3-ին Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին
Հայ ռազմագերիների խնդրի լուծումների համար անհրաժեշտ է միջազգային մարմինների շարունակական աշխատանքը
Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին
Բաքվից երեկ Հայաստան վերադարձած հինգ գերիները Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում հարցաքննվում են: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
«Սովորաբար, միշտ այդպես է, վերադարձած գերիները նախ հարցաքննվում են, հետո կարգավիճակ են ստանում: Ռազմագերիներից չորսը գերեվարվել էին Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ Էդիկ Հովսեփյանը 2021 թվականի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասար և Ծիծեռնաքար լեռնային հատվածում իրավիճակի սրման ժամանակ»,-մանրամասնեց Թադևոսյանը:

