ԱՄՆ-ն հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել՝ տարաձայնությունները հարթելու համար․Փրայս
ԱՄՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել՝ մնացած տարաձայնությունները հարթելու համար։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք ողջունում ենք հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձի մասին հաղորդագրությունները, ինչը դրական զարգացում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացի համար: Մենք հուսով ենք, որ մնացած բոլոր ռազմագերիները շուտով կվերադառնան տուն, եւ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել՝ վստահության ամրապնդման եւ մնացած տարաձայնությունները հարթելու համար»,-գրել է Փրայսը։
Աղբյուր՝ news.am