Սվետլանա Լոբոդան հայտարարել է Երեւանում համերգ ունենալու մասին
Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան հոկտեմբերի 18-ին Երևանում համերգ կունենա: Այս մասին երգչուհին գրել է տելեգրամյան իր ալիքում, որտեղ պատմելով շրջագայության մասին՝ շեշտել է նաև դրա շրջանակներում երևանյան համերգը:
«Մենք բոլորս այսօր ստիպված ենք ցրվել աշխարհով մեկ՝ մեր տներից հեռու, ուստի յուրաքանչյուր համերգ մեզ համար եզակի հնարավորություն է միասին ապրելու այս դժվարին ժամանակը: Ուզում եմ հիշեցնել, որ համերգներից ստացված միջոցների մի մասը փոխանցում եմ իմ հայրենի քաղաքի՝ Իրփինի վերականգնմանը։ Ձեզնից յուրաքանչյուրը կարող է նաև միանալ և նպաստել՝ բարի գործ անելով»,- գրել է երգչուհին: