Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

ԱԱԾ-ն Մուրադ Փափազյանից թաքցնում է վերջինիս մուտքը ՀՀ արգելելու հիմքը

«Փաստինֆո»-ն գրում է․

ԱԱԾ-ն, շրջանցելով օրենքը, թաքցնում է Մուրադ Փափազյանից, թե ինչու է նա ՀՀ-ում հայտարարվել որպես անցանկալի անձ, ինչի հետևանքով նրա մուտքն արգելվել է ՀՀ, փոխարենը՝ տեղեկությունը հայտնվում է վարչապետի աշխատակազմի սեղանին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մուրադ Փափազյանը ընտանիքի հետ 2022թ հուլիսի 14-ին ժամանել է ՀՀ, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետում իրավասու աշխատակիցները չեն թույլատրել վերջինիս մուտքը ՀՀ՝ միայն պատճառաբանելով, թե ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում։ Մուրադ Փափազյանը ստիպված էր նույն օրն ընտանիքի հետ վերադառնալ Ֆրանսիա։ Ընդ որում, Մուրադ Փափազյանի մուտքը մինչ այդ արգելված էր Թուրքիայում և Ադրբեջանում։ Իրավապահների և պատկան մարմինների կողմից որևէ հոդաբաշխ պարզաբանում այդպես էլ չի տրվել, թե որն է պատճառը Փափազյանի մուքտը ՀՀ արգելելու համար։ Բարձրացված աղմուկին օրեր անց հաջորդել էր վարչապետի աշխատակազմի պարզաբանումը՝ «Արմենպրես» գործակալությանը, համաձայն որի՝ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:

«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»,- նշել են վարչապետի աշխատակազմից։

#Հասարակություն 07 09 2022 ԱԱԾ-ն Մուրադ Փափազյանից թաքցնում է վերջինիս մուտքը ՀՀ արգելելու հիմքը․ «Փաստինֆո» ԱԱԾ-ն Մուրադ Փափազյանից թաքցնում է վերջինիս մուտքը ՀՀ արգելելու հիմքը․ «Փաստինֆո» «Փաստինֆո»-ն գրում է․ ԱԱԾ-ն, շրջանցելով օրենքը, թաքցնում է Մուրադ Փափազյանից, թե ինչու է նա ՀՀ-ում հայտարարվել որպես անցանկալի անձ, ինչի հետևանքով նրա մուտքն արգելվել է ՀՀ, փոխարենը՝ տեղեկությունը հայտնվում է վարչապետի աշխատակազմի սեղանին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մուրադ Փափազյանը ընտանիքի հետ 2022թ հուլիսի 14-ին ժամանել է ՀՀ, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետում իրավասու աշխատակիցները չեն թույլատրել վերջինիս մուտքը ՀՀ՝ միայն պատճառաբանելով, թե ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում։ Մուրադ Փափազյանը ստիպված էր նույն օրն ընտանիքի հետ վերադառնալ Ֆրանսիա։

Ընդ որում, Մուրադ Փափազյանի մուտքը մինչ այդ արգելված էր Թուրքիայում և Ադրբեջանում։ Իրավապահների և պատկան մարմինների կողմից որևէ հոդաբաշխ պարզաբանում այդպես էլ չի տրվել, թե որն է պատճառը Փափազյանի մուքտը ՀՀ արգելելու համար։ Բարձրացված աղմուկին օրեր անց հաջորդել էր վարչապետի աշխատակազմի պարզաբանումը՝ «Արմենպրես» գործակալությանը, համաձայն որի՝ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը: «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:

Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»,- նշել են վարչապետի աշխատակազմից։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից ևս հիշատակել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի գ և զ կետերը, համաձայն որի՝ գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝ վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ։

Իսկ զ կետը թույլ է տալիս անձի մուտքն արգելել, եթե գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ: Իսկ թե ինչ սպառնալիք կարող է ներկայացնել ՀՀ-ի համար՝ հայրենանվեր գործունեություն իրականացնող և բացառապես ՀՀ շահը սպասարկող Մուրադ Փափազյանը՝ որևէ կերպ պարզաբանում չի տրվում։ Ավելին, պարզվում է, որ Մուրադ Փափազյանին, եւ նրա ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանին եւս առ այս պահն ընդհանրապես չի պարզաբանվել, թե ինչու է արգելվել Փափազյանի մուտքը ՀՀ։ ԱԱԾ-ն՝ թաքցնում է, թեև «Անձնական տվյալների պաշտպանության» մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տվյալների սուբյեկտն իրավունք ունի ստանալու իր անձնական տվյալների, տվյալները մշակելու, մշակելու հիմքերի և նպատակների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը։

Մասնավորապես, պարզաբանումներ ստանալու համար Փափազյանի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմում է հասցեագրել ԱԱԾ տնօրենին՝ պարզելու, թե արդյոք ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված տեղեկությունը համապատասխանում է ԱԱԾ-ում վարվող ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում Մուրադ Փափազյանի վերաբերյալ ներառված տեղեկատվությանը, արդյոք Կառավարությունը կամ վարչապետի աշխատակազմն է հանդիսանում այն մարմինը, որը դիմել է ԱԱԾ՝ Փափազյանին անցկանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու համար, եթե այո, ապա ինչ տեղեկություններ են տրամադրվել, երբ են դիմել և որ օրենսդրական նորմի կոնկրետ լիազորությամբ են գործել, եթե ոչ, ապա որ մարմինն է դիմել ԱԱԾ՝ Մուրադ Փափազյանին անցկանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու համար և ինչ տեղեկությունների հիման վրա։

Փափազյանի ներկայացուցիչը փորձել է նաև պարզել, թե որքան ժամանակ է տևել Մուրադ Փափազյանի անձնական տվյալների մշակումը՝ պայմանավորված նրան անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու հետ, ինչ չափանիշներով և չափորոշիչներով է ԱԱԾ-ն գնահատել տրամադրված տեղեկությունները, դրանք հիմնավորող ապացույցներն ու դրանց արժանահավատությունը, որոնք են անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում Փափազյանին ներառելու հիմք հանդիսացող փաստական հանգամանքները, դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև՝ իրավական հիմքերը։ ԱԱԾ-ին հասցեագրված դիմումում դիմումատուն խնդրել է հստակ մատնանշել, թե «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում առկա որ հիմքով է արգելվել Փափազյանի մուտքը ՀՀ։

ԱԱԾ-ից հայտնել են միայն, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված տեղեկությունը ՀՀ ԱԱԾ-ում վարվող ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում Մուրադ Փափազյանի վերաբերյալ առկա տեղեկատվության շրջանակներում առկա է. Նրան անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմից որևէ տեղեկություն չի ստացվել, Փափազյանի վերաբերյալ տվյալներն անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու համար հիմք են հանդիսացել Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռք բերված տեղեկությունները: Իսկ թե ինչ հիմքով է Փափազյանի տվյալները ներառվել անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում՝ ԱԱԾ-ն առհասարակ որևէ հիմնավորում չի ներկայացրել՝ վկայակոչելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝ առանց հստակեցման՝ հղում կատարելով գաղտնիության ռեժիմին: Իսկ թե ինչպես է գաղտնիք հանդիսացող տվյալը, որը թաքցվում է անգամ Փափազյանից, հայտնվել Փաշինյանի աշխատակազմում, առանց Փափազյանի թույլտվության հասել երրորդ անձանց՝ անվտանգության մարմինները կրկին պատասխան չունեն, միայն նշում են, թե իբրև իրենց կողմից որևէ երրորդ անձի տեղեկություն չի փոխանցվել: Ստացվում է՝ Փաշինյանի աշխատակազմը օրենքի խախտմամբ հասանելիություն է ձեռք բերել ԱԱԾ-ի գաղտնի տեղեկատվությանը, ինչի վրա դատախազությունն ու նույն ԱԱԾ-ն աչք են փակում։ Պարզաբանումներից զատ Մուրադ Փափազյանի ներկայացուցիչը միջնորդել էր նաև հեռացնել Փափազյանի տվյալները տվյալներն անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից, թույլատրել վերջինիս մուտքը ՀՀ և վերացնել ՀՀ օրենսդրության խախտումներով նրա վերաբերյալ մշակված տվյալները, սակայն միջնորդությանն ԱԱԾ-ն անգամ չի անդրադարձել՝ փաստացի ցուցաբերելով անգործություն և այժմ Փափազյանն իր իրավունքների խախտումները վերականգնելու համար պատրաստվում է հայցադիմում ներկայացնել Վարչական դատարան:

Ի դեպ, վերջին շրջանում ձևավորված արատավոր պրակտիկայի վրա հրավիրվել է նաև ՄԻՊ-ի և Արդադադատության նախարարության ուշադրությունը: Փափզյանի ներկայացուցիչը դիմել է կառույցներին՝ արձանագրելով, որ վերջին շրջանում սփյուռքահայ մեր հայրենակիցները բախվում են ՀՀ մուտք գործելու արգելքի հետ, ընդ որում, նրանք այդ մասին տեղեկանում են արդեն ՀՀ մուտք գործելու պահին և որևէ կերպ պարզաբանում չի ներկայացվում ՀՀ մուտք գործելու արգելքի իրավական և փաստական հիմքերի մասին տեղեկություն, ինչի հետևանքով նրանք զրկվում են իրավաբական օգնություն ստանալու իրավունքից: Հատկանշական է, որ հաճախ այդպիսի արգելքի մեջ ընդգրկված անձանց միավորում է Հայաստանի գործող քաղաքական իշխանությունների հետ ակնհայտ տարբեր հայացքներ ունենալը, ինչն էլ ենթադրաբար այն իրական պատճառֆն է, որով պայմանավորված արգելվում է մեր հայրենակիցների մուտքը ՀՀ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>