Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Արևմուտքն աշխատում է ՀՀ արտաքին վեկտորի փոփոխության ուղղությամբ

Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան:

Նախ նշենք, որ ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մանրամասն անդրադարձ են կատարել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ներառյալ` առևտրատնտեսական և գիտամշակութային ոլորտներում համագործակցությանը։

«Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը, կողմերը գոհունակություն են հայտնել բոլոր, այդ թվում` ամենաբարձր մակարդակներում հաստատված ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ։

Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի:

Արարատ Միրզոյանը կարևորել է ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը:

Վերահաստատվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը»,-ասված էր հաղորդագրությունում:

Նշվում է, որ կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը՝ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների կանխման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության պայմանների ապահովման գործում։

«Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Նախարարներ Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը»,-նշում է ՀՀ ԱԳՆ-ն:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը բովանդակային տեսանկյունից համահունչ է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության հետ: Այստեղ հարկ է հիշեցնել նաև, որ Նիկոլ Փաշինյանը եռօրյա պաշտոնական այցով ՌԴ-ում է՝ Վլադիվոստոկում, որտեղ «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի շրջանակում կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը:

Ուշագրավն այն է, որ հայ-ռուսական շփումներն ակտիվանում են ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ԱՄՆ այցի ու ԵՄ-ից ՀՀ-ին ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու հրավերի ֆոնին, որոնք հայաստանյան քաղաքական ու մեդիափորձագիտական դաշտում կրկին ակտիվացրել են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի վերանայման թեման:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ սա լավագույնս ցուցադրում է նոր ձևավորվող աշխարհակարգի ճանապարհին Հարավային Կովկասի համար մղվող աշխարհաքաղաքական պայքարը:

Ըստ նրա, սա այն իրավիճակն է, երբ ոչ թե փոքր երկրներն են պայքարում արդեն իսկ ձևավորված կենտրոններում իրենց տեղը գտնելու համար, այլ այդ կենտրոնները վերաձևավորման ճանապարհին իրենք են փորձում թելադրել իրենց կանոնները:

«Ոչ մի այց, ոչ մի շփում, ոչ մի հրավեր այս փուլում պատահական ու անիմաստ չէ, սա մեծ քաղաքականություն է, կատարվում են շատ զգույշ ու հաշվարկված քայլեր՝ հրապարակային ու ոչ հրապարակային:

Նորություն չի լինի, եթե ասեմ, որ Արևմուտքը ցանկանում է Հարավային Կովկասը լիովին դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց և դա անում է հնարավոր բոլոր եղանակներով՝ և՛ ֆինանսական ներդրումներով, և՛ բանակցություններում միջնորդական ջանքերով, ինտենսիվ շփումներով, ժամանակ առ ժամանակ նաև Հայաստանին, Ադրբեջանին հետաքրքրող խնդիրները բարձրացնելով, ճկունությամբ, որը հատուկ չէ, օրինակ, ԵՄ-ին: Ռուսաստանն այս առումով դեռ կաղում է, փորձում է աշխատել, սակայն ոչ այնպես ճկուն, որքան այս փուլում Արևմուտքն է անում:

Բացի այդ, այս իրադարձությունների ժամանակահատվածն ուշագրավ է և ուկրաինական պատերազմի, և Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլի տեսանկյունից, բնականաբար, երբ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են վերջին փուլում, Հայաստան-Թուրքիա բանակցություններն ընթանում են, միջնորդները ցանկանում են յուրաքանչյուրն իրենք վայելեն տարածաշրջանում ստեղծվելիք նոր իրավիճակի դափնիները»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի այցին, նա նշեց, որ դա տեղի կունենա բազմակողմ միջոցառման շրջանակում և կլինի ուկրաինական պատերազմի ֆոնին ՌԴ նախագահի եզակի այցերից մեկը, դա կծառայի և քարոզչությանը, և հնարավորություն կլինի քննարկել երկկողմ խնդիրները, կարևորություն տալով հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը:

Նա այն համոզմանն է, որ իսկապես դրսից ցանկություն կա՝ փոխելու ՀՀ արտաքին քաղաքական վեկտորն արևմտյան ուղղությամբ, և այդ նպատակի համար լուրջ ջանքեր են ներդրվում:

Մեզ հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը ևս կարծիք հայտնեց, որ նման մրցակցություն կա Երևանի ու Բաքվի համար:

Ըստ նրա, Երևանի ու հատկապես Բաքվի կշիռն ավելացել է Արևմուտքի համար Ղարաբաղյան պատերազմից հետո:

«Յուրաքանչյուր երկիր վստահաբար ելնելու է իր շահերից և նրանից, թե կոնկրետ ինչ է ստանալու իր ռեգիոնալ ու արտատարածաշրջանային համագործակցությունից: Եթե Արևմուտքը կարողանա ռեգիոնում օրակարգ ձևավորել, որը կունենա պրակտիկ բնույթ և հիմնված չի լինի միայն աշխարհաքաղաքական մրցակցության վրա, կարող է հաջողություն ունենալ, իսկ եթե այս ամենը պարզապես աշխարհաքաղաքական մրցակցություն է, ապա սրան հաջորդելու է այն, որ մենք ինչ-որ առումով վերադառնալու են նախկին իրավիճակին, թեև պետք է ասել նաև, որ աշխարհը երբեք չի կարող այլևս լինել նախկինը, և այս ամենի հետևանքով փոխվում են թե մեծ, թե փոքր խաղացողները»,- ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>