Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան
Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դաս քաղեք Հորմուզի նեղուցից». Թեհրանն այլևս չի ակնարկում, այլ նախազգուշացնում է Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն» Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված Հայաստանի համար «Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II Շաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան Աբրահամյան Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Ալիևյան սահմանադրության իրական հեղինակները բարձր են գնահատում Փաշինյանին ու ՔՊ-ին Փաշինյանը հրաժարական է տալիս, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. «Հայաքվեի» հակընդդեմ առաջարկը Դիկտատուրայի սահմանադրական լեգիտիմացման փորձ Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է. Փաշինյանի գործողությունները ահшբեկչի են. Խաչատրյան Անկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը. Ղամբարյան ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ Ալիեւի պահանջով հղումը անկախության հչակագրին հանված է, մենք ասում ենք՝ ոչ. «Ուժեղ Հայաստան» Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով

Թուրք պատմաբան Թաներ Աքչամն արժանացել է «Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպության պատվավոր մրցանակին. Մամուլ

Թուրք պատմաբան Թաներ Աքչամն արժանացել է «Աշխարհն առանց ցեղասպանության» (World Without Genocide) ոչ առևտրային կազմակերպության պատվավոր մրցանակին, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Կազմակերպության ղեկավար Հելեն Քենեդին Աքչամին ուղղված նամակում հայտնել է, որ իրենք վաղուց են հիանում թուրք պատմաբանի խիզախությամբ, որն աշխատում է «Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրագործված ոճրի հետ կապված հատուկ պատմական արխիվների հետ ու ներկայացնում դրանք հանրությանը»:

Քենեդին շեշտել է, որ չնայած թուրք ծայրահեղ ազգայնականների կողմից պարբերաբար ստացվող սպառնալիքներին՝ Աքչամը համառություն է ցուցաբերել շարունակելու իր գործը:

Ամիսներ առաջ Աքչամը կրկին Հայոց ցեղասպանության հետ կապված նոր արխիվային փաստաթուղթ է բացահայտել: Հրապարակված հեռագիրը կնքված է եղել Օսմանյան կայսրության՝ ժամանակի ներքին գործերի նախարարի հատուկ կնիքով, ինչպես նաև կոդավորված է եղել թվերով: Փաստաթղթում հատուկ կոդավորված են «հայ» և «տեղահանություն» բառերը:

Դրանից մեկ ամիս անց Աքչամը ևս մի փաստաթուղթ է հրապարակել: Ներկայացրած արխիվային փաստաթուղթը գրված է եղել թուրքական բանակի հրամանատարներից Մահմուդ Քյամիլ փաշայի կողմից և կրել է երկրի ներքին գործերի նախարարության կնիքը: Հայերին օգնող մահմեդականներին իրենց տան դիմաց կախաղանով սպառնացող Մահմուդ փաշան պահանջում էր տեղական ինքնակառավարման մարմիններից իրավիճակը պահել ուշադրության կենտրոնում:

Օսմաներենով գրված հեռագիրը տառադարձված է եղել նաև հայատառ թուրքերենով:

Թաներ Աքչամը մի շարք գիտական գրքերի հեղինակ է, որոնցից ամենահայտնին են «Թուրքական ազգային ինքնությունն ու Հայկական հարցը», «1915-ի գրությունները», «Հայերի բռնի իսլամացումը» և այլն:

Աղբյուրը` Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>