ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել է աշխատանքի իմիտացիան․ Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել, որում ասվում է․

«Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին նիստեր են գումարում մշտական հանձնաժողովները։ Հակիրճ անդրադառնամ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի 2022 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած նիստին և օրակարգին։ Բերեմ մի քանի փաստեր, որոնք ակնհայտ կդարձնեն այս հանձնաժողովում իրավիճակից բխող՝ առարկայական օրակարգի բացակայությունը և իրական աշխատանքի պարզունակ իմիտացիան։ Նախ պետք է արձանագրել․ այս գումարման Ազգային ժողովը նման հանձնաժողով ձևավորեց՝ հիմքում դնելով սոցիալական խորացող բազմաշերտ խնդիրները և դրանց հետևողական լուծումների օբյեկտիվ անհրաժեշտությունը։

Անցնող մեկ տարին ցույց տվեց, որ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մեղմ ասած չի ծառայում իր ձևավորման հիմնանպատակին։ Խորացող սոցիալական խնդիրները թողած քննարկում և անխոս «դակում են» կառավարության առաջարկած երրորդական նախագծերը։

Միաժամանակ, իշխանական պատգամավորները կառավարության թելադրանքով՝ «բյուջեում լրացուցիչ ծախս կառաջացնի», «լավ գաղափար ա, բայց հետո կանենք» արհեստական պատճառաբանություններով հետևողականորեն մերժում են ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած նախագծերը, որոնցով առաջարկվում են կոնկրետ լուծումներ սոցիալապես խոցելի խմբերի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների համար։ Ասենք օրինակ՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ սոցիալական բնույթի տասնյակ առաջարկները, բազմազավակ ընտանիքների աջակցության մասին օրենքի նախագիծը, նվազագույն ամսական աշխատավարձի, նպաստների և կենսաթոշակների հիմնական չափերի բարձրացման և ինդեքսավորման նախագծերը և այլն։ 2020 թվականի հունվարի 1-ից հետո մեկ անձի նվազագույն ամսական ծախսերն աճել են ավելի, քան 20 հազար դրամով, սակայն նվազագույն աշխատավարձի, հիմնական կենսաթոշակի, աղքատության նպաստի չափերը չեն բարձրացել։ Իսկ երկիրը պարտքով պահող բարձրաստիճան պաշտոնյաների առանց այն էլ բարձր աշխատավարձերը կրկնապատկվել են՝ անօրինական և անարդար պարգևատրումների հաշվին։ Զուգահեռաբար՝ տևական և ահագնացող գանաճի ֆոնին սոցիալական խնդիրներն ավելանում են պրոգրեսիվ։

Շարքային քաղաքացին իր մաշկի վրա դրանք զգում է ամեն օր։ Ներկայացնեմ նաև մի քանի արձանագրումներ 2022 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգի վերաբերյալ։ Օրակարգում ներառված էր մեկ հարց, ըստ որի՝ առաջարկվում էր ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացնել «հարկադիր աշխատանք» հասկացության սահմանումը։ Փաստորեն, աշխատանքի իմիտացիա անելու նպատակով՝ շրջանառության մեջ գտնվող ՀՀ աշխատանքային օրենսգրքի մեծածավալ փոփոխությունների նախագծից հերթական անգամ մի փոքր կտոր առանձնացրել են և իբրև քննարկում են։ Ի դեպ, այս փոփոխությունը մշակված էր դեռևս հինգ տարի առաջ և հենց այս իշխանության կողմից հանվել էր շրջանառությունից։

Մասնավորապես, 2018 թվականի հունվարին շրջանառության էր դրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որը շուրջ հինգ տասնյակ օրենսդրական լուծումների շարքում ներառում էր նաև «հարկադիր աշխատանք» հասկացության սահմանումը։ Սակայն այս նախագիծը կասեցվեց իշխանափոխությունից հետո։ Հետևանքը եղավ այն, որ իրավակիրառական պրակտիկայում վեր հանված բազմաթիվ խնդիրներ, որոնք ուղղակի վերաբերում են աշխատողների հիմնարար իրավունքների պաշտպանությանը, արդեն շուրջ հինգ տարի շարունակում են չլուծված մնալ։

Օրինակ՝

1․ Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատանքը շարունակելու նախապատվության իրավունք պետք է ունենա հաշմանդամության զինվորական կենսաթոշակառու, նախկին զինծառայողը, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացողի կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը։

2․ Օրենքով սահմանված ժամկետում աշխատողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելու դեպքում գործատուն պարտավորվում է այդ ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարել տուժանք:

3․ Գործատուի համաձայնությամբ օտարերկրյա ուսումնական հաստատություններում իր մասնագիտական որակավորումը բարձրացնելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու կամ դրանք զարգացնելու համար աշխատողին տրվում է ուսումնական արձակուրդ: Եվ այլն ․․․ Մեր բազմաթիվ հորդորներով, 2021 թվականի սեպտեմբերի 14-ին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային կարգով քննարկվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Այս նոր նախագիծը ներառում էր նաև շուրջ հինգ տասնյակ օրենսդրական այն լուծումները, որոնք շուրջ չորս տարի սպասում էին հաստատման։ Սակայն այս իշխանության մեղմ ասած անպատասխանատու վարքագիծն անփոփոխ է․ նորից անցավ արդեն մեկ տարի, իսկ աշխատողների իրավունքների պաշտպանությանը միտված օրենսդրական մեծածավալ փոփոխությունները չեն ընդունվել և չեն գործադրվում։

Փոխարենը՝ այս իշխանությունը օրենսդրական բարեփոխումների այս միասնական նախագիծը արդեն որերորդ անգամ կտոր-կտոր ներկայացնում է՝ ձևավորելով օրենսդրական աշխատանքի տպավորություն։ Ի դեպ, այս նոր նախագծի վերաբերյալ ևս մշակել և գրավոր ներկայացրել եմ քառասունից ավելի դիտողություններ ու առաջարկություններ, որոնք ընդունվել են, և ըստ այդմ՝ նախագիծը լրամշակվել է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>