Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են անվտանգության և ռազմական համագործակցության հարցեր
Սեպտեմբերի 6-ին Բաքվի Էքսպո կենտրոնում անցկացվող «ADEX-2022» «ADEX-2022» 4-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետ Յաշար Գյուլերի հետ։
Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են այդ երկրի ՊՆ-ից, հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային անվտանգության, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության, փոխայցելությունների կազմակերպման, ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: