ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Լուրեր Դժողքից կամ պետությունը կազմաքանդելու հերթական ծրագիրը

ԼՈՒՐԵՐ ԴԺՈՂՔԻՑ ԿԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
 
Արժեքային և բարոյական համատարած ճգնաժամի, ավելի ճիշտ՝ համապարփակ պարտության, տգիտության, ամենաթողության, չափանիշների տոտալ չգոյության, նահանջների ու դեգրադացիայի այս իրականության մեջ, երբ հաճախ թվում է, թե հասարակությունը մերժում է պետականություն ու ինքնություն ունենալ, կրթությունը բացառիկորեն կարևորվում է։ Այն բանակին հավասարազոր զենք է, ինքնակազմակերպվելու, ինքնահաղթահարելու, ոտքի կանգնելու միջոց, այս օրերին թերևս՝ պետականություն ունենալու, նրա հետագա գոյությունը երաշխավորող ամենաողնաշարային արժեքը։
 
Այո, պատշաճ, որակյալ, մրցունակ կրթության մասին պետք է խոսել․ սա «Ինչպիսի Հայաստան» դիսկուրսի մեխն է։ Բայց խոսելուց առաջ պետք է համոզիչ լինել՝ արդյոք դու ես այն մարդը, ով ունակ է ընկալելու և գիտակցելու դրա կարևորությունը, բովանդակությունը, ինչպեսը․․․
Իհարկե, կարելի էր և չանդրադառնալ աղետաբերի սեպտեմբերմեկյան կրթական ուղերձին, և հիմնականում այն պատճառով, որ այն, որպես կանոն, խորապես պոպուլիստական էր ու չհիմնավորված։ Բայց վտանգավորը ոչ այնքան ոլորտին անտեղյակ մարդու ինքնավստահությունն էր, որքան գրած-ձեռքը տրվածին աներկբա հավատացողի համոզումը, քանդող-կազմաքանդողի ապացուցված վճռականությանը։
Սեփական 0-ական կետից խնդիրներին անդրադառնալու, անցյալն ուրանալու և մերժելու այդ վճռական հանձնառությունը մի ամբողջ ազգի համար դեռևս չկասեցված ողբերգություն է, իսկ մեր դիմադրողականությունը նոր հարվածին պարզապես չի դիմանա։
 
Բանակի հարցերը լուծել են, Արցախի հարցերը լուծել են, մնացել է կրթությունը․ իրենց հաշվարկների մեջ ճշգրիտ են, թիրախներն էլ որպես կանոն՝ անվրեպ են ընտրված․․․
Կարող եք ասել՝ կառավարության նիստում նա ընդամենը իր անձնական պատկերացումները ներկայացրեց կրթության մասին, քանի որ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրիը» որին հղում էր կատարում, դեռևս դեռ չի հաստատվել ԱԺ-ի կողմից, հետևաբար օրենքի ուժ չի ստացել։
 
Այն, որ պառլամենտական երկրում պառլամենտի կողմից դեռևս չհաստատված նախագիծը վարչապետը ներկայացնում է որպես որդեգրված իրողություն, պետք չի զարմանալ։ Նաև սա դրվագ է, որը մեկ անգամ ևս ապացուցում է երկրում պետական ինստիտուտների արժեզրկման, տոտալ մենիշխանության, խորհրդարանը մեկ մարդու կոճակ դարձնելու մասին։
 
«Մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ»․ Իշխանության չորրորդ տարում հայտարարում է նա՝ մոռանալով, որ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները կառավարությունն է սահմանում, այդ թվում ԲՈՒՀ-երի նվազագույն միասնական ստանդարտները, ենթակառուցվածքների, կառավարման և ռազմավարական նպատակադրումների և այլ չափանիշներ։ Սահմանեիք․․․
 
Այն, որ այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր է մնացել`պետական բուհերում 40, մասնավոր բուհերում՝ շուրջ 98 տոկոսը, սա նույնպես ձեր թերացումն է: Իր ռազմավարական գերակայությունների և առաջնահերթությունների սահմանումն ու աշխատաշուկայի կարիքներին համապատասխան կադրերի պատրաստումը ՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է։
 
Բայց, եթե պետության կողմից համապարփակ ուսումնասիրություն, կարիքների գնահատում և համապատասխան մասնագիտությունների պլանավորում չի կատարվել, չի կարելի մեղադրել բուհերին։
Հարց՝ ի՞նչ հաշվարկների և կարիքների վրա եք իջեցրել կամ հաստատել այդ տեղերը․․․․
Այն, որ այս ուսումնական տարում շատ ԲՈՒՀ-եր 60 և 40 տոկոսանոց թափուր տեղեր ունեցան, սոսկ չպլանավորման արդյունք չէ, դա նաև այս իշխանության գեներացրած վերաբերմունքն է դեպի կրթությունը։
 
Նաև դուք եք հեղինակազրկել բարձրագույն կրթությունն ու կրթությունն առհասարակ՝ վարկաբեկելով, հեղինակազրկելով և նվաստացնելով կրթական համակարգը․ կարելի է առանց դիպլոմի կամ կեղծ դիպլոմով բարձրագույն պաշտոն զբաղեցնել, կարելի է հրապարակային հայհոյել, վարկաբեկել ինստիտուտներ և ազգային արժեքներ ու անամոթաբար շարունակել, կարելի է անուս ոստիկան լինել, միջնակարգ կրթությամբ պատգամավոր, կեղծ դիպլոմով մարզպետ, առանց դիպլոմի՝ վարչապետ։
Այո, ԲՈՒՀ-երի առողջացման, կրթական համակարգի արդիականացման, բովանդակային փոփոխության անհրաժեշտություն կա, երկրորդ կարծիք լինել չի կարող։
Բայց արդյոք այն քաղաքական ուժը, որն օրեցօր խորացնում է հանրային բևեռացումը, այն ուժը, որ սևեր-սպիտակներ ապապետական և ապազգային դիսկուրսի կնքահայրն է, այն քաղաքական ուժը, որի հրահանգով արժեզրկցում են գիտական, հոգևոր հեղինակությունները, սեփական ազգակործան քաղաքականությունը արդարացնելու համար խեղում է սեփական ժողովրդի պատմությունը, ուրանում անցյալը, որի հրահանգով աշխատանքից ազատվում են քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսները, կարող է և ունակ է խորքային, պետականակենտրոն և ազգային կրթական բարեփոխումներ իրագործել։
 
Եվ պետք չէ հոխորտալ, թե «երկու քսերոքսով մեկ սենյականոցում համալսարան են բացում»։ Եվ, եթե այդպիսի բուհ կա, ինչին կասկածում եմ և հայտարարությանը վերաբերվում որպես հերթական պոպուլիստական, լայքաբեր տրյուկի, ապա հիշեցնեմ՝ լիցենզավորումը, հավատարմագրումն ու մշտադիտարկումը նույնպես կառավարության/ԿԳՄՍ-ի խնդիրն է և գործառույթը։ Չորս ու կես տարի դուք եք․․․
Հիշեցնեմ, որ 2019 թ. Հայաստանում բուհ դիմորդների մոտ 20%-ը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննության նվազագույն շեմը։ Հայոց լեզվի և գրականության առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018թթ. հաղթահարել է 9-րդ դասարանի աշակերտների միայն 54.6%-ը: Վիճակը կարծես չի բարելավվել․․․
 
Հայոց լեզվի ուսուցման և տիրապետման ռազմավարական խնդիրը լրջագույն քննարկման և լուծման առարկա դարձնելու փոխարեն, «խաղաղության» օրակարգի ինքնամոռաց ջատագովներդ այս ուսումնական տարվանից հանրակրթական ծրագրեր մտցրեցիք հարևան լեզուների՝ ադրբեջաներենի, թուրքերենի, պարսկերենի, վրացերենի ուսուցումը։
Ի դեպ, «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծում այսպիսի գնահատում կա․ «Տարրական դպրոցի ավարտին սովորողների շուրջ 35 %-ը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստը։ Սա շատ ավելի բարձր է տարածաշրջանի համեմատ՝ 11%, չնայած փոքր–ինչ ցածր է, քան համանման տնտեսական արդյունք ունեցող երկրների ցուցանիշը՝ 38%։ Այս ցուցանիշի համար հիմք են ծառայել 2015թ. TIMSS-ի (Trends in International Mathematics Science Study-Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն) միջազգային ստուգատեսի արդյունքները։ Հայաստանը TIMSS-ին մասնակցել է նաև 2019թ․՝ գրանցելով առաջընթաց 2015թ. նկատմամբ։ Մասնավորապես, 400 միավորից ցածր հավաքած սովորողների մասնաբաժինը 30 %-ից կրճատվել է 20 %-ի, ինչը, միևնույն է, մտահոգող ցուցանիշ է»։
 
Ինչո՞ւ է 7 տարվա վաղեմության այդ ուսումնասիրությունը, կատարված ոչ ազգային կազմակերպության կողմից, ոչ պետության պատվերով, այդ ռազմավարական փաստաթղթում տեղ գտել, արդյոք համապատասխան, կրկնակի ուսումնասիրություններ կատարել է նախարարությունը համոզվելու դրանց հավատարժանությանը, ի վերջո՝ համարժեք քայլեր ձեռնարկելու․․․
 
Բայց կարևորը մեկ այլ բանն է՝
երախտագիտությամբ դեպի միջազգային կառույցները, իմ անձնական խորը համոզումով ՀՀ ռազմավարական նշանակության փաստաթղթի համար հիմք պետք է ծառայեն մեր սեփական ուսումնասիրությունները․ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ և ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ․․․մենք այդ ռեսուրսը ունենք։
 
Անդրադառնալով «մեր ուսուցիչներին և դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերին», այդ գործընթացը զուգակցեց կամավոր ատեստավորմանը, գալով եզրակացության, որ «մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչները, ուսուցիչ աշխատելու հնարավորություն չեն ունենալու»: Եթե մի բան կամավոր է, ինչպես ես արդյունքը պարտադիր համարում, դեռ մի բան էլ որակազրկում ես դիպլոմով ամրագրված որակավորումը․․․
Միջգյուղական կրթահամալիրների ծրագրին չեմ անդրադառնա․ հիպոթետիկ պոպուլիզմի վրա ժամանակ չծախսելու համոզումով։
Իսկ այ «Աշտարակում Ակադեմիական քաղաք հիմնելու ռազմավարական նշանակությունը» անհնար է շրջանցել։ Իսկ ռազմավարական նշանակության հիմնավորումը սահմանափակվում է «բարձրագույն կրթության ոլորտում ֆիզիկական, վիրտուալ և սոցիալական գրավիչ միջավայր ապահովելու» մասին հայտարարությամբ։
Լավ, ինչպե՞ս կարելի է սիրողական մակարդակի, մերկապարանոց հայտարարություններ անել /զարմանում եմ, որ զարմանում եմ/։ Որո՞նք են այդ 8 ԲՈՒՀ-երը, ինչ ռազմավարական նպատակներ են ընկած ծրագրի հիմքում, խորքային- մասնագիտական ի՞նչ վերլուծություններ և գնահատականներ են հաշվարկվել, պետության և հասարակության ո՞ր կարիքներն ու առաջնահերթություններն են բավարարվելու։
Ոչ մեկը․․․ դատարկապոռոտ հայտարարություն, որովհետև պարզապես չկա այդպիսի ուսումասիորւթյուն։
 
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՍԻՆ․
 
Ի դեպ, մայրաքաղաքի կենտրոնում, ամենաընտիր ճարտարապետությամբ և ամենաընտիր տեղանքով ընտրված խորհրդային ԲՈՒՀ-երը, որոնք այսօր հայտնվել են իշխանամերձ, երեսուն արծաթի դիմաց Հայրենիք ու հավատ ուրացող մի քանի ծախված օլիգարխի բաղձանքի տիրույթում, ակնհայտորեն կառուցվել են ակադեմիական քաղաքի սկզբունքով, ենթակառուցվածքների հստակ քաղաքաշինական պլանավորմամբ։
Երևանի պետական համալսարանի՝ Alma Mater-ի մերձակայքում/Անասբաբուժական, Բժշկական, Պոլիտեխնիկ, Տնտեսագիտական, Կոնսերվատորիա, Գեղարվեստի ինստիտուտ․ վերջիններիս մերձակայքում Ազգային գրադարան, մարզադաշտեր, մշակութային օջախներ, պուրակներ և մարդկային միջավայր։
Հենց ԲՈՒՀ-երի ճարտարապետական լուծումներում, տարածքների ընտրության հարցում էր դրսևորվում պետության վերաբերմունքը դեպի կրթությունը, գիտությունը, երիտասարդությունը, երկրի ապագայն։ Եվ պատահան չէ, որ բոլոր պետական բուհերի ճարտարապետական լուծումներն իրակացրել են ճարտարապետության մեծերը, այդ թվում՝ Թամանյանը։
Ազգային նկարագիր չունեցող վարձկանների համար մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքերը սոսկ բիզնես թիրախ չեն, կա ավելի սարսափելին՝ սա հայ-թուրքական, ավելի ճիշտ աշխարհաքաղաքական ներկա զարգացումների համատեքստում պլանավորված ազգային կրթության թիրախային քայքայման ծրագիր է։
կազմաքանդելու հերթական ծրագիրը։
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>