Կա «փրկել Նիկոլ Փաշինյանին» օպերացիան, թիրախավորվելու են բոլոր զինվորականները
Զինվորականների ձերբակալություններն այսքանով չեն սահմանափակվում, լինելու են նոր քրեական գործեր: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այս իշխանության համար ԶՈւ-ն առաջնային նշանակության կառույց չէ, հետևաբար բոլոր օրենքներն ու որոշումները չեն բխում բանակի մարտունակության բարձրացումից, նշանակվում են ոչ պրոֆեսիոնալ կադրեր, որոնք սպասարկում են ներկուսակցական շահեր»,-ասաց նա: