Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

«Անտարեսը» 4 տարվա ընթացքում պետբյուջեից 338 մլն 910 հազար դրամ պայմանագիր է կնքել. antiFake.am

Antifake.am-ը գրել է. «Հոկտեմբերի 12-ին «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը «48 մլն 900 հազար դրամ՝ հեղափոխական ռազմավարությունների պրոպագանդային․ Փաշինյանի ֆլեշմոբի հետքերով» վերնագրով հոդված և համանուն ռեպորտաժ է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է որոշում` «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ, որն ուղղվել է Երևանի և մարզերի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը։

«Ֆակտոր»-ը տեղեկացնում է նաև, որ դիմել է քաղաքապետարան, որտեղից հայտնել են, որ պաստառներն իրենց են ներկայացվել «Իմիջ Մ.Գ.», «Մեդիա Գրուպ» և «Նուշիկյան Ասոցիացիա» գովազդային գործակալությունների կողմից: «Նուշիկյան Ասոցիացիա»-յից տեղեկացրել են, որ գովազդային պաստառներն իրենց պատվիրել է «Անտարես հոլդինգ»-ը։

«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Factor.am-ի ի հետ զրույցում հայտնել է․ «Ստացել ենք հանձնարարություն Կառավարությունից, որ Հայաստանում գտնենք մինիմալ քանակով արտաքին գովազդի վահանակներ, բանակցենք վահանակների տերերի հետ՝ դրանք տարբեր ընկերություններ են, որպեսզի կարողանանք Հայաստանը ծածկել այդ գովազդով, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչվի դրա հետ։ Գաղափարն այն է, որ տարբեր ձեռագրերով գրված է նույն ուղերձը, այսինքն՝ ամեն հայաստանցի իր անունից է ասում»։

Կառավարության որոշման մասին

AntiFake.am-ը ուսումնասիրեց կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը և «44»-րդ կետում գտավ քննարկվող հարցը, որը ներառված է եղել «չզեկուցվող» հարցերի շարքում։

Նախագծի հավելվածից տեղեկանում ենք.

  • Ծրագրի անվանումը՝ հանրային իրազեկում
  • Ծրագրի նպատակը` Հանրային կապերի՝ պետական մարմինների թափանցիկության՝ տեղեկատվության մատչելիության ապահովում
  • Վերջնական արդյունքի նկարագրությունը` Հանրության իրազեկվածության մակարդակի բարելավում՝ ՀՀ համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների լուսաբանում
  • Միջոցառման անվանումը` Հանրությանը «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձների ներկայացում
  • Միջոցառման նկարագրությունը` «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրություն, գովազդային ծառայությունների ձեռք բերում
  • Դասիչը՝ հանգիստ, մշակույթ եվ կրոն, Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ, գովազդային արշավի հետ կապված ծառայություններ
  • Ծառայության գինը՝ 48,900,000 ՀՀ դրամ

Որոշման նախագծից էլ տեղեկանում ենք, որ կառավարությունը որոշել է գնման գործընթացն իրականացնել մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով։

«Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասին

Ինչպես արդեն նշվեց, գովազդային ծառայությունների մատուցումը կառավարությունը հանձնարարել է «Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին։

Ընկերության կազմում ընդգրկված են` հրատարակչությունը, գովազդային գործակալությունը, դիզայն ստուդիան, տարաների և փաթեթների արտադրությունը: Ընկերությունը մատուցում է մարքեթինգային և գովազդային ծառայություններ, համագործակցում է արտադրական ոլորտի ձեռնարկությունների հետ։

Ընկերությունն ի սկզբանե ունեցել է 5 մասնակից, սակայն 1999 թ. 4 մասնակիցներ դադարեցրել են իրենց մասնակցությունը, այդպիսով` ընկերության 100% բաժնեմասն առ այսօր պատկանում է Արմեն Աքիլեսի Մարտիրոսյանին։ Արմեն Մարտիրոսյանի բաժնեմասի արժեքը կազմում է 200 միլիոն ՀՀ դրամ։ Հետևաբար՝ ընկերության կանոնադրական կապիտալը ևս նույնքան է։

Ուշագրավ է, որ համաձայն tender-monitoring.am կայքի՝ ընկերությունը պետական մարմիններին ծառայություններ է մատուցում 2016 թ.-ից, սակայն 2018 և 2019 թթ. ընթացքում համագործակցության ծավալներն ավելացել են ահռելի չափով։

Նշենք, որ միայն 2018 թվականի ընթացքում ընկերությունը ՀՀ պետական մարմիններին ծառայություններ մատուցելու տենդերներ է ստացել 25,811,232 ՀՀ դրամի չափով, իսկ 2019 թվականին՝ մինչև կառավարության հոկտեմբերի 10-ի որոշումը, 58,917,630 ՀՀ դրամի չափով, որից՝ 37,473,120 ՀՀ դրամի ծառայություններ է մատուցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, 20,746,800 ՀՀ դրամի՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ մնացածը՝ ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ նախագահի աշխատակազմին։

Ընդհանուր առմամբ՝ ընկերությունը պետական մարմիններին մինչև կառավարության հոկտեմբերի 10-ի որոշումը մատուցել է 87,317,862 ՀՀ դրամի ծառայություններ։ Իսկ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ ընկերությանը հատկացված 48,900,000 ՀՀ դրամի հետ միասին «Անտարես» ընկերությունը ՀՀ պետական բյուջեից ստացել է 136,217,862 ՀՀ դրամ։

Ուշագրավ է նաև, որ ընկերությունը պետական բյուջեից հատկացվող գումարներով մատուցվող ծառայություններից 12-ը՝ 76,217,932 ՀՀ դրամի, մատուցել է «Մեկ անձից» գնման միջոցով, իսկ «Բաց մրցույթի» ընթացակարգով ընկերությանը գումար չի հատկացվել:

Ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի մասին

Արմեն Աքիլեսի Մարտիրոսյանը ընկերության հիմնադիրը, միակ բաժնետերն ու տնօրենն է։

Ծնվել է 1971 թվականին։ Վերջինիս բավականին հարուստ և հաջողակ հրատարակչի կենսագրության մեջ «մոռացության է մատնված» Մարտիրոսյանի անցած քաղաքական ուղին։

Արմեն Մարտիրոսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակով որպես պատգամավորի թեկնածու։ «Ես նպատակ չունեմ քաղաքականության մեջ երկար մնալ, ես ունեմ լավ գործ, ես հրատարակիչ եմ, այս ծրագիրը իրականացնելուց հետո շտապ վերադառնալու եմ իմ աշխատանքին»,- նախընտրական քարոզարշավի ընթացքում նշել է Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ մեկտեղ «ռեյտինգային» ընտրակարգով առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում։

Խորհրդարանական ընտրություններում դաշինքի ձախողումից հետո չգրանցելով որևէ քաղաքական հաջողություն` Մարտիրոսյանը դուրս է եկել քաղաքականությունից, սակայն առ այսօր հետաքրքիր սեր է տածում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ։

Արմեն Մարտիրոսյանը քաղաքական ձախողումից առաջ էլ, հետո էլ դրսևորել է ակտիվ հասարակական գործունեություն։

Մասնակցել է «էլեկտրիկ Երևան» շարժմանը, ակտիվորեն սատարել է «Սասնա ծռեր» զինված խմբավորման 2016թ. իրականացրած ահաբեկչական գործողություններին, իսկ արդեն 2018թ. անձամբ ակտիվ մասնակցություն է ունեցել երկրում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացին։

Մարտիրոսյանը մինչ իշխանափոխությունը ծանոթ է եղել ոչ միայն վարչապետի ներկայիս մամուլի խոսնակի հետ, այլ հին ընկերական կապեր է ունեցել ներկայիս իշխանության մի շարք ներկայացուցիչների, մասնավորապես՝ 2019թ. ՀՀ ՍԴ դատավոր ընտրված և ՍԴ նախագահ ինքնահռչակված Վահե Գրիգորյանի հետ։

Դրանով է գուցե պայմանավորված, որ Մարտիրոսյանն այս տարի մասնակցել է Սահմանադրական դատարանի պաշտոնավարող նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների դեմ կազմակերպված ակցիաներին։

Իշխանափոխությունից հետո Մարտիրոսյանը սկսել է սերտ կապեր հաստատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինիս նախաձեռնությամբ «Անտարես» ընկերությունն անցյալ տարի հրատարակել է Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը։ Մարտիրոսյանը դեռևս 2018թ. դեկտեմբերի 11-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատրաստվում են Փաշինյանի 2-րդ և 3-րդ գրքերի հրատարակությանը՝ նշելով, որ մանրամասները գաղտնիք են։

Մարտիրոսյանի վերջին 1,5 տարվա գործունեությունն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ վերջինս պարբերաբար «հայտնվում է» Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տարբեր հանդիպումներին։

Իսկ ահա սեպտեմբերի 21-ին Արմեն Մարտիրոսյանը ՀՀ վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի հրավերով մասնակցել է Հայաստանի Անկախության օրը «Մեր ժամանակի հերոսը» ծրագրի մրցանակաբաշխությանը վարողի կարգավիճակով և այդ կապակցությամբ «շնորհակալությունների» շարք ուղղել տարբեր անձանց։

«Անտարես» ընկերությանը պետբյուջեից «մեկ անձից» գնման ընթացակարգով հատկացված շուրջ 50 միլիոն դրամը, ինչպես արդեն նշել ենք, հատկացվել է վարչապետի արտաբերած «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը։ Այս առիթով վարչապետի նախաձեռնությամբ կազմակերպված ֆլեշ-մոբի կողքով Մարտիրոսյանը ևս «անտարբեր չի անցել»՝ հրապարակելով ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ իր տարբերակը։

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ Մարտիրոսյանի ունեցած կապերը, ինչպես նաև 2018-2019 թթ. «Անտարես» ընկերությանը պետական բյուջեից հատկացված գումարի չափը` կարող ենք փաստել, որ ընկերությանը հեղափոխության պրոպագանդայի համար պետական բյուջեից «մեկ անձից» գնման ընթացակարգով 50 միլիոն դրամ հատկացնելը ոչ թե նոր և զարմանալի երևույթ է, այլ բացասական առումով օրինաչափություն։

Եվ չնայած նրան, որ Մարտիրոսյանը «Սիվիլնեթ»-ի և «Ազատության» տաղավարներում նշել է, որ այդ ամենում Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերությունները կապ չեն ունեցել, այնուամենայնիվ, Արմեն Մարտիրոսյանի անցած հետագիծը, ընկերության վերջին 2 տարվա ընթացքում ստացած գումարները և ներկայացված մյուս փաստերն «ավելի բարձր են խոսում»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>