Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Պուտինը դժգո՞հ է Ալիևի վերջին հայտարարություններից Իտալիայում

Ինչպես հայտնի է ռուս-ուկրաինական պատերազմը գրեթե սև ու սպիտակ դարձրեց այս կոնֆլիկտի ակտիվ մասնակիցների դիրքորոշումները, և կողքից ցանկացած գնահատական հիվանդագին է ընկալվում նրանց  կողմից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններն Իտալիայում Ռուսաստանում ճիշտ է լայնորեն չքննարկեցին, բայց և անուշադրության նույնպես չմատնեցին:

Այսպես երկու օր առաջ, սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարեց Ալիևին, որի խոսակցության բովանդակության մասին ոչ մի տեղ ոչինչ չասվեց: Ընդ որում, այդ հեռախոսազանգը ոչ մի այլ միջոցառման հետ կապված չէր: Ալիևը այդ օրը չէր ծնվել, որ Պուտինը նրան շնարհավորեր, Ադրբեջանի անկախության օրը չէր և այդպես շարունակ: Ավելին, նույնիսկ չնշվեց, որ Պուտինը, ասենք, մանրամասներ հարցներ  Ալիևի և Փաշինյանի հանդիպումից Բրյուսելում:

Սովորաբար, առանց նման իրադարձությունների, փոքր երկրների պետությունների ղեկավարներն են զանգահարում մեծ երկրների ղեկավարներին: Օրինակ, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի որոշ հանդիպումներից հետո ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը, կամ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարում էին Երևան և Բաքու, բայց երբեք չի եղել, որ առանց որևէ իրադարձության մեծ երկրի ղեկավարը զանգահարեր Երևան կամ Բաքու:

Ահա, թե ինչու Պուտինի հեռախոսազանգը Ալիևին տարբերվում էր մնացած զանգերից:

Այդ հեռախոսազանգի մասին կար միայն չոր լուր այդ զանգի մասին: Մինչդեռ կրեմլյան շրջանակները նշում են, որ այդ զանգի նպատակը Պուտինի կողմից նախազգուշացումն էր այն խոսքերի վերաբերյալ, որոնք հնչեցին Ալիևի շուրթերից Իտալիայում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահն Իտալիայում, փաստացի մեղադրեց Ռուսաստանին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար, նշելով բառացի հետևյալը. «...Մենք տեսնում ենք միջազգային իրավական նորմերի ամբողջական խախտում, որնք խախտվել էին նաև մեր դեպքում... Այժմ մենք տեսնում ենք միջազգային իրավական նորմերի խախտումներ այլ տարածքներում նույնպես, ավելին, որոշ երկրներ կարծում են, որ կարող են անտեսել դա և դա նրանց չի հետաքրքրում և դա բոլորովին այլ իրավիճակ է...»:

Գրեթե բոլոր միջազգային դիտորդներն Ալիևի այս խոսքերը գնահատեցին, որպես դեմարշ Մոսկվայի դեմ: Իսկ երբ դա կատարվում է Բրյուսելի հետ Փաշինյանի հետ հանդիպումից անմիջապես հետո, ապա դա դառնում է մտահոգիչ Մոսկվայի համար:

Սակայն կարծում ենք, որ Ալիևը կարհամարհի Պուտինի նախազգուշացումները, քանի որ համոզված է, որ ներկա պահին Մոսկվան գործնական լծակ չունի Ալիևի վրա ազդելու համար, եթե, իհարկե, չի ուզում առճակատման մեջ մտնել Թուրքիայի հետ:

Եվ այդ առումով իզուր չէր, որ Ալիևը անմիջապես այդ զանգից հետո հայտարարեց, որ ինքը միշտ է աջակցել այլ երկրների տարածքային ամբողջականությանը, քանի որ Ադրբեջանն ինքն է եղել այդ նորմերի խախտման զոհը: Բացի այդ, Ալիևը չմոռացավ հիշատակել, որ Ադրբեջանը Շուշիի հռչակագրով ունի նաև ազդեցիկ դաշնակից, ի դեմս Թուրքիայի, ինչն իրեն թուլ է տալիս ավելի խիզախ անկախ դիրքորոշումներով հանդես գալ:

Բայց միաժամանակ, որպեսզի շատ չնեղացնի իր Ռուսաստանի կոլեգային, Ալիևի  հրահանգով հաջորդ օրը՝ սեպտեմբերի 4-ին, Ադրբեջանի օրենսդիր մարմնի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հատուկ հարցազրույցով կարևորեց ռուսաց լեզվի պահպանության խնդիրն Ադրբեջանում: Հասկանալի է, որ այդ օրը Ադրբեջանում ռուսաց լեզվին ոչինչ չեր սպառնում: Պարզապես դա պետք էր Ալիևին, որպեսզի նա այդ և այլ նմանատիպ սիմվոլիկ քայլերով շոյեր և հանգստացներ Պուտինին: Չէ որ վերջինիս դուր են գալիս նման սիմվոլիկ քայլերը, և Պուտինի այդ թուլության մասին տեղյակ է Ալիևը:

Այդ շարքից էր նաև Ալիևի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը գազի վաճառքի ոլորտում Ռուսաստանին իր մրցակիցը չի համարում, միաժամանակ հայտարարելով, որ Բաքուն երկու անգամ մեծացնելու է գազի իր արտահանման ծավալները դեպի եվրոպական շուկաներ և բացի այդ Թուրքմենստանի հետ համաձայնության է գալիս, որ Ադրբեջանի տարածքով հնարավոր լինի գազ արտահանել շատ ավելի մեծ ծավալներով:

Այստեղ հետաքրքիրը ոչ այնքան Ադրբեջանի ամբիցիոզ ծրագրերն են, որքան այն որ արմատապես փոխվել է Բաքվի հռետորաբանությունը, ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի հասցեին:

Նշենք, որ այդ հռետորաբանության փոփոխությունը լոկ խոսքեր չեն, այլ նյութականացված են մի շարք գործոններով, որոնցից կարևորը Հայաստանի պարտությունն էր վերջին պատերազմում և Շուշիի հռչակագրի ստորագրումը Թուրքիայի հետ, որի հետևանքները ուղզակի են ազդելու ոչ միայ Արցախի, այլև նույնիսկ Հայաստանի հետագայի վրա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>