«Հուսով եմ՝ այսօր Վահագն Վերմիշյանը կգիշերի տանը». Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կեսգիշերին գրել է․ «Հուսով եմ՝ այսօր Վահագն Վերմիշյանը կգիշերի տանը։ Իսկ իմ հույսերը կապված են այն հանգամանքով, որ ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյան) այսօր հրապարակելու է ներկայացրածս վերաքննիչ բողոքի հիման վրա կայացվելիք դատական ակտը։ Իմ հույսերը միայն Ա․ Նիկողոսյանի՝ որպես դատավորի անձնական որակների հետ չեն կապված, այլ նրա, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր ամսին նույն դատավորի կողմից վերաքննիչ բողոքս մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ դատակոչում ներառված են Վ․ Վերմիշյանի ենթակայության տակ աշխատած բազմաթիվ չհարցաքննված վկաներ։
Այսօր դատակոչն սպառված է և կանխատեսելի է, որ վերը բերված դիրքորոշման հետևողական կենսագործման պարագայում տեղի է ունենալու խափանման միջոցի փոփոխություն»։

