Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին կլինի Վլադիվոստոկում
Դիտել նաև
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնվել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։
Դանիել Իոաննիսյանը, Տեր Արամն ու ադրբեջանցի Փաշազադեն հանդես են գալիս մեկ միասնական դիրքորոշմամբ
Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանց, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ
Ինչ են իրականում ստորագրել Ալիևը, Փաշինյանը և Թրամփը Սպիտակ տանը
Ի՞նչ են պատրաստվում Վաշինգտոնում Թրամփի հետ քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում։
Նախատեսված են Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները արտասահմանյան առաջնորդների հետ: Մտքեր կփոխանակվեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։
Նստաշրջանին կմասնակցեն նաև Մյանմայի, Մոնղոլիայի, Չինաստանի ղեկավարները, իսկ Հնդկաստանի և Մալայզիայի ղեկավարները տեսակապով կդիմեն համաժողովի մասնակիցներին։

