Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը կկալանավորվի՞. Տեսանյութ

Երբ զինվորականները չեն լուծում Նիկոլ Փաշինյանի հարցերը, ապա բնական է, որ Նիկոլն է սկսելու նրանց հարցերով զբաղվել։ Եվ զբաղվում է։

Պատերազմի օրերին մի քանի օր Արցախի ՊՆ–ն ղեկավարած Միքայել Արզումանյանից հետո ծանրագույն մեղադրանք է առաջադրվել նաև Արցախի ՊՆ և ՊԲ նախկին ղեկավար, գեներալ–լեյտենանտ Ջալալ Հարությունյանին (հերթում Օնիկ Գասպարյանն է)։

Հատված քննչականի տարածած հաղորդագրությունից․ «ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ»։

Քննչականից տեղեկանում ենք, որ Ջ․Հ․–ին մեղադրում են 2020–ի հոկտեմբերի 6–ին կայացրած հակահարվածի որոշումը տապալելու, մարտը վատ կառավարելու և սեփական անփույթ գործելու պատճառով յուրայիններին վնաս հասցնելու համար։

Սա շատ ուշագրավ տեղեկություն է և դրանից բխում է, որ մեղադրանք պետք է առաջադրվի նախևառաջ Նիկոլ Փաշինյանին, և ահա թե ինչու։

Բանն այն է, որ հոկտեմբերի 5–ից Արցախում է գտնվել ինքնահռչակ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլը։ Նրա ընտանեկան թերթոնով տարածվեցին նկարներ ու տեսանյութեր, որտեղ նա Ջալալ Հարությունյանի հետ քարտեզի է նայում, խորհրդակցություններ անցկացնում։

Նիկոլն Արցախում խորհրդակցություն է անցկացրել և որոշումներ կայացրել հակագրոհի թեմայով (այդ օրերին իշխանական քարոզչագործիքները տարածում էին, որ հեսա տեսեք, թե մեր Նիկոլն ինչեր է անելու, Լելե Թեփե բարձրունքն է հետ բերելու և այլն)։

Իշխանական քարոզչամեքենան նաև տարածում էր, թե բա՝ գերագույնը փոխել է իրավիճակը ռազմաճակատում։ Դե իսկ նիկոլական ստերի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 7–ին գրել է․ «Այս օրը հայոց պատմության փառավոր հաղթանակներից մեկի օրն է։ Փառք Հայոց Բանակին»։ Մուտիլովշիկ Արծրունն ակնարկում էր, որ փառահեղ հակահարձակում է եղել։

Նիկոլն էլ իր հերթին էր հարցազրույց տալիս ռուսական «РБК»-ին (տե՛ս կից տեսանյութը) ու ասում, որ շուտով ուժեղ ռազմագործողություն է լինելու՝ դրանով իսկ բաց տեղեկատվություն հաղորդելով ադրբեջանցիներին։

Եվ ահա այդ հակահարձակման համար մեղադրանք է առաջադրվում Ջալալ Հարությունյանին։

Այն, որ Ջալալը մեղավորություն ունի ու նախևառաջ՝ գործարքի միջոցով լռելու մեղավորություն, ակնհայտ է։ Հարցն ինքը չէ տվյալ դեպքում։ Հարցն այն է, որ հոկտեմբերի 6–ի հակահարձակումն ամբողջությամբ եղել է Նիկոլի գլխավորությամբ ու նա մարտի է նետել ուժեր՝ հանուն սեփական քարոզչության ու նեղ քաղաքական հաշվարկների։ Նիկոլի հրահանգով են երեխեքին մտցրել մսաղացի մեջ, քանզի ինքն է անձամբ ղեկավարել, այպես կոչված, հակահարձակման օպերացիան։ Այնպես որ քննչականը պետք է առաջին հերթին մեղադրանք առաջադրի ու կալանավորի հենց Նիկոլի Փաշինյանին (Նիկոլ որ ասում ենք, Արծրունը հետն է)։ Բայց դե այս պահին դա հնարավոր չէ։ Օբյեկտիվ քննություն ու ճիշտ կալանավորումներ կլինեն միայն իշխանափոխությունից հետո։

Կորյուն Մանուկյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>