Սպանության փորձ Մալաթիայում
Դիտել նաև
«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է, փակելու որոշումը չեղարկվել է․ տոնավաճառի տնօրեն
«Մալաթիայի» տոնավաճառը հնարավոր է շաբաթ օրը վերաբացվի
Հնարավոր է «Մալաթիա» տոնավաճառը փակելու որոշումը վերանայվի. Տեսչական մարմինը ժամանակ է տվել
Ես չեմ չարախնդրում «Մալաթիայի» առևտրականների էս վիճակի վրա. ես պարզապես ասում եմ, որ արդար ա էն ամենը, ինչ կատարվում ա իրանց հետ
«Մալաթիա տոնավաճառ»-ի փակվելու հետևանքով մանրածախ առևտուրն էլ ավելի կմոնոպոլացվի. Լուսանկար
Ուրբաթ կեսօրին սպանության փորձ է տեղի ունեցել Մալաթիա Սեբաստիա համայնքի զորավար Անդրանիկ փողոցում: Հինգ երիտասարդներ Nissan Tida մակնիշի մեքենայով հետապնդել են Lada մակնիշի մեքենան, կանգնեցրել այն փողոցի բանուկ մասում և դանակի մի քանի հարվածներ հասցրել վարորդին։
Ականատեսները 24News-ին պատմել են, որ հարձակվողները անգամ չեն թաքցրել դեմքերը, գործել են արագ ու առանձնակի դաժանությամբ: Lada-ի վարորդին անցորդներից մեկը հասցրել է «Աստղիկ» ԲԿ, նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես հայտնեցին ականատեսները, հինգ երիտասարդներից մեկը Մալաթիա շուկայի սեփականատերերից, արդեն հանգուցյալ Ռադիկի թոռն է ։

