«Հարմար պահին Նիկոլը բոլորին էլ ռասխոդ է անելու, մեկ իսկ վայրկյան չերկմտելով»․ Կարեն Վրթանեսյան
Դիտել նաև
Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով
Կարեն Սարուխանյանի զարմիկն ինքնավնասման փորձ է արել
Կարեն եւ Նարեկ Կարապետյանները դուրս եկան ոստիկանության բաժնից
Այն ամենը, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր․ Կարեն Կարապետյան
«Սև լճի օկուպացիայի 4-րդ տարին է, էն որ անտեր թողել էին, որ ադրբեջանցիները մտնեին». Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ջալալի ձերբակալությունից Նիկոլին սպասարկող բոլոր պաշտոնյաները պետք է մի պարզ բան հասկանան. Նիկոլի անօրինական հրահանգները հլու հնազանդ կատարելը միևնույն է՝ չի փրկելու փուռը գնալուց։
Հարմար պահին Նիկոլը բոլորին էլ ռասխոդ է անելու, մեկ իսկ վայրկյան չերկմտելով։
Սա բռնապետության լոգիկա է, վաղ թե ուշ ձեզ пустят в расход ոչ թե այն պատճառով, որ դուք սխալ եք թույլ տվել կամ բռնապետին հավատարիմ չեք եղել, ո՛չ…
Ուղղակի բռնապետության տրամաբանությունը պահանջում է, որ համակարգերը պարբերաբար ոտքից գլուխ թափ տրվեն ու որոշ հանգուցային (և իրենց տեղերում արդեն ամրանալ ու լավ զգալ սկսած) խաղացողներ ցուցադրաբար սատկացվեն, որ մնացածն էլ շեֆից վախենան։
Ձեր հարցը ոչ թե փուռը կտա, թե չի տա, այլ ԵՐԲ փուռը կտա…»։

