Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը»
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Պատերազմ Արցախում
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

Բրյուսելյան հանդիպման գորշ նրբերանգները

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ օգոստոսի 31-ին տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Հետաքրքրական է, որ Բրյուսելում նույն ձևաչափով երեք հանդիպում արդեն իսկ կայացել էր: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, երրորդը՝ 2022 թվականի մայիսի 23-ին։ Չորրորդ հանդիպման նույնիսկ լուսանկարներն են որոշակի ուղերձներ փոխանցում։ Անմիջապես ակնհայտ է դառնում պարտված ղեկավարի կեցվածքը։ Սա իսկապես մեծ ցավով ենք արձանագրում, քանի որ այս դեպքում խնդիրը անձը չէ, այլ երկիրը. այդ նույն անձը ներկայացնում է մեր երկիրը, մեր պետությունը: Սա նաև Հայաստանի արժանապատվության խնդիրն է, քանի որ նախկին տարիներին նախորդ երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, բանակցությունների ժամանակ արժանապատիվ են ներկայացել՝ գլուխները բարձր, հաղթողի կեցվածքով։ Իսկ հայր ու որդի Ալիևները միշտ եղել են պարտվածի կեցվածքով։

Թերևս դրանով է պայմանավորված, որ հիմա Իլհամ Ալիևն անընդհատ փորձում է ընդգծել հաղթողի իր կարգավիճակը ու ամեն անգամ պայմաններ թելադրել։ Թերևս պատահական չէր նաև, որ հանդիպումից մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Նիքմեթ Հաջիևն արդեն հայտարարում էր, թե Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը։ Այսինքն, ադրբեջանական կողմը հանդիպման նախօրյակին կոնկրետ պայմաններ էր դնում հայկական կողմի առաջ, թե որ հարցն է իրենց ուշադրության կենտրոնում, որի ուղղությամբ պետք է տեղաշարժ արձանագրվի։ Մյուս կողմից էլ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե Ադրբեջանը և միջազգային հանրությունն ինչպես են վերաբերվում Հայաստանի պարտված ղեկավարին, ինչը վերջինիս մոտ արդեն բարդույթներ է առաջացրել երկրի շահերի պաշտպանության անկարողության տեսանկյունից։ Դրա համար էլ մեր հանրային-քաղաքական դիսկուրսում հատուկ ընդգծվում է հայկական կողմից բանակցողին փոխելու անհրաժեշտությունը։ Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպման բովանդակային կողմին, ապա մի շարք նրբություններ են աչքի զարնում։

Հանդիպումից հետո ՀՀ իշխանությունների տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ առանձին են քննարկվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցերը: Փաստացի ստացվում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգը անջատվում է Ղարաբաղյան խնդրից, ինչը մեծապես ձեռնտու է Ադրբեջանին, որը ջանք ու եռանդ չի խնայում՝ փորձելով ցույց տալ, որ Արցախյան հակամարտություն այլևս չկա, և այդ թեման շրջանցելով՝ հայկական կողմը համաձայնում է առաջ շարժվել իրենց հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Բայց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն անհնար է պատկերացնել առանց Արցախյան հիմնախնդրի կարգավորման։ Եվ հայկական կողմը միշտ էլ փորձել է այս երկու թեմաները միմյանց հետ շաղկապված պահել։ Որոշ ժամանակ առաջ Փաշինյանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում փորձում էր Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնել, սակայն հիմա քար լռություն է պահում այս խնդրով։

Մյուս կողմից էլ՝ հատուկ ուշադրության է արժանի, որ եթե նախորդ անգամ բրյուսել յան հանդիպման արդյունքների ամփոփմանը վերաբերող՝ Շառլ Միշելի հայտարարության մեջ Ադրբեջանի պահանջով «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը փոխարինվեց «Ղարաբաղ» ձևակերպմամբ, ապա այս անգամ ընդհանրապես բացակայում էր Ղարաբաղի մասին որևէ հիշատակություն։ Եվ պատահական չէ, որ այս հանգամանքը ադրբեջանական մամուլում գնահատվեց որպես դիվանագիտական հաղթանակ։ Ըստ այդմ, Արցախի թեմայի փոխարեն օրակարգ է բերվում խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման հարցը, և Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ նույնիսկ առաջընթաց կա այս հարցում, քանի որ հանձնարարվել է արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու նախագծերի տեքստերի վրա։ Տարակուսելի է, որ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում է որևէ կերպ ընդառաջ գնալ մարդասիրական հարցերում և վերադարձնել պահվող տասնյակ գերիներին։ Ինչ վերաբերում է բրյուսել յան հանդիպման միջազգային համատեքստին, ապա պետք է նկատի ունենալ, որ հայկական կողմի պաշտոնական հայտարարություններում անընդհատ շեշտվում է Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը, բայց ՀՀ իշխանությունները համաձայնում են բանակցել ԵՄ-ի միջնորդության պայմաններում, ինչը համանախագահող երկրների ձևաչափից դուրս է։ Սրան գումարած՝ Բրյուսել յան հանդիպումները Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին հարուցում են Մոսկվայի խանդը։

Եվ պատահական չէ, որ Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման նախաշեմին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հերթական անգամ եվրոպացիներին մեղադրելով միջնորդության դափնիները յուրացնելու փորձերի մեջ, հայտարարեց, թե Երևանի և Բաքվի միջև առարկայական բանակցությունները ընթանում են Մոսկվայի, այլ ոչ թե Բրյուսելի միջնորդությամբ։ Ըստ էության, միջնորդության հարցը տեղափոխվում է աշխարհաքաղաքական հակասությունների դաշտ, ինչը հայկական կողմի շահերից չի բխում, քանի որ միջազգային հիմնական խաղացողները միջնորդության և իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում ուժեղացնելու վրա են կենտրոնանում, որի արդյունքում այնպիսի կարևորագույն թեմաներ, ինչպես մարդասիրական և արցախահայության իրավունքների պաշտպանության հարցերը, երկրորդական պլան են մղվում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>