Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիրը» հիմնված է լինելու Բաքվի առաջարկած և Երևանի կողմից ընդունված 5 սկզբունքների վրա․ Ալիև
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները գործնական բանակցությունները «խաղաղության պայմանագրի» շուրջ հիմնված են լինելու Բաքվի առաջարկած և Երևանի կողմից ընդունված հինգ սկզբունքների վրա․ հայտնում է Interfax.az-ը։
«Այս հինգ սկզբունքները ներառում են երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, սահմանների սահմանազատումը և հաղորդակցությունների բացումը։
Այս սկզբունքներն առաջարկվել են Հայաստանին Ադրբեջանի կողմից։ Հայաստանի վարչապետն ընդունել է դրանք։ Դա վերահաստատվել է նաև երկու օր առաջ Բրյուսելում մեր հանդիպման ժամանակ»,-Իտալիայում լրագրողներին ասել է Ալիևը։
Աղբյուրը՝ tert.am

