Թբիլիսին դեմ է Սերգեյ Մինասյանի՞ն` Վրաստանում նոր դեսպանի պաշտոնում
Ըստ "Ժամանակ" օրաթերթի, Վրաստանի իշխանությունները համառորեն հրաժարվում են ագրեման տրամադրել` Վրաստանում Հայաստանի նոր դեսպան նշանակելու "Կովկաս" ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանին: Ըստ նույն աղբյուրի, վրացիները պնդում են, որ Մինասյանն իրենց համար անցանկալի անձ է, որովհետև նրանք ունեն կասկած, որ Սերգեյ Մինասյանն ավելի շուտ ներկայացնելու է ոչ թե Հայաստանը, այլև` Ռուսաստանը: Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա հավանաբար այս կասկածների պատճառը այն է, որ Սերգեյ Մինասյանը ծնունդով ջավախեցի է, իսկ "Կովկաս" ինստիտուտի տնօրեն Իսկանդարյանը հաճախ էր մեկնում Մոսկվա` տարբեր միջոցառումների մասնակցելու համար:
Zham.am