Նորաբակի հատվածում ադրբեջանցիներն անիվներ են այրել ու գլորել ձորը. վարչական ղեկավար
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտակա սարում ադրբեջանցիներն անիվներ են այրել ու գլորել ձորը։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։
Նա պատմեց, որ հրդեհը բռնկվել է մոտ չորս օր առաջ և մինչև հիմա մարել չի հաջողվում։
Վարչական ղեկավարն ասաց, որ Նորաբակի կողմից արոտավայրեր նույնպես վնասվել են։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենիս քաղաքի մոտակա սարում հրդեհ է բռնկվել։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Նորաբակ և Ներքին Շորժա գյուղերի մոտակա սարում։

