«Լյոխ լյավ ա». ինչ նպատակ ուներ «Ելք» դաշինքի քեֆը (Լուսանկարներ)
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Կովկաս» ռեստորանում «Ելք» դաշինքի քեֆը, այնուհետ համացանցում սփռված լուսանկարները մի նպատակ ունեին՝ ցույց տալ, թե «լյոխ լյավ ա», ի հեճուկս պառակտման մասին լուրերի, իրենք հակասություններ չունեն, թեեւ մեկ կուսակցություն չեն շտապում դառնալ։ «Ելք»-ից մեզ վստահեցրին, թե սա նախապես պլանավորված խնջույք էր, պետք է կայանար Երեւանի ավագանու ընտրություններից հետո, բայց, քանի որ մայիսին տեղի ունեցած ընտրություններից հետո մի մասն արձակուրդում էր, սպասել են աշնանը։ Ի դեպ, Արցախում անկախության տոնին «Ելք»-ից մասնակցում էր միայն Գեւորգ Գորգիսյանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում