Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Բրյուսելյան հանդիպումն անցել է ադրբեջանական օրակարգով. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ

Խաղաղության պայմանագիրը կնշանակի Արցախի հարցի վերջնական կարգավորում հօգուտ Ադրբեջանի։ Երեւանը կգնա նոր զիջումների։ Հայաստանի իշխանությունները որդեգրել են ամեն գնով խաղաղության քաղաքականություն, որն ի վերջո կարող է արժենալ պետականություն, եւ այս պայմաններում ամեն ինչ սպասելի է։ News.am-ը հայտնում է, որ այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

Նրա գնահատմամբ, Բրյուսելում վերջին հանդիպումը կայացել է ըստ ադրբեջանական օրակարգի։

«Հինգ սկզբունքները, որոնք պետք է դրվեն խաղաղության պայմանագրի հիմքում, Ադրբեջանն է ներկայացրել։ Երեւանը դրանց շատ արագ պատասխանեց եւ համաձայնեց։ Դրանից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ներկայացրել են իրենց 6 առաջարկները, որոնք պետք է լրացնեին ադրբեջանական հինգ առաջարկները, սակայն Բաքուն պարզապես անտեսեց դրանք։ Երեւանը սրան պատասխանեց լռությամբ՝ փաստացի ընդունելով, որ խաղաղ պայմանագիրը պետք է լինի ադրբեջանական պայմաններով»,-նշեց պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի հինգ սկզբունքները չէին ենթադրում Արցախի որեւէ կարգավիճակ, չէին ենթադրում բուն հակամարտության առկայություն, իսկ Ալիեւը հայտարարել է, որ Արցախի հարցը փակված է, եւ հայերը պետք է հաշտվեն Ղարաբաղի ամբողջական կորստի հետ։

«Եթե համեմատենք ադրբեջանական 5 սկզբունքները եւ Բաքվի պաշտոնական հայտարարությունները, ապա պարզ կդառնա, որ խաղաղության պայմանագիրը Բաքվի օրակարգով կլինի։ Բացի այդ, Շառլ Միշելի հայտարարության մեջ խոսք չկա Ղարաբաղի մասին, անգամ «Ղարաբաղ» բառն ինքնին չի հիշատակվում։ Եթե նախկինում մենք վիճում էինք այն մասին, որ Միշելը չի օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը, որը ենթադրում է սուբյեկտայնություն, օգտագործել է «Ղարաբաղի հայ բնակչություն» ձեւակերպումը եւ խոսել է անվտանգության նրանց իրավունքների եւ երաշխիքների մասին, ապա այժմ դա այդպես չէ»,-ասաց Թեւանյանը։

Նա վստահ է, որ պաշտոնական Երեւանը ձեռքերը լվացել է Ղարաբաղի հարցում.

«44-օրյա պատերազմից հետո Հայաստանը զգալիորեն կորցրել է իր սուբյեկտայնությունը միջազգային հարաբերություններում, իսկ Արցախում՝ պետականությունը։ Հիմա տեսնում ենք, որ Հայաստանին ֆուտբոլի գնդակի պես մի կողմից թուրքերն են հարվածում, մյուս կողմից՝ Բրյուսելից, երրորդ կողմից՝ Մոսկվայից։ Ամեն մեկն իր շահն է հետապնդում, բայց Հայաստանի շահերի առաջքաշմամբ ոչ ոք չի զբաղվում։ Հայաստանի իշխանությունները զբաղված են բացառապես իրենց աթոռների պաշտպանությամբ։ Եթե նրանք այդ պաշտպանությունը Թուրքիայում գտնեն, ապա Թուրքիայի շահերը կսպասարկեն։ Նույնը կլինի Բրյուսելի ու Մոսկվայի դեպքում»,-հավելեց պատգամավորը։

Ելնելով փորձից՝ Թեւանյանը եզրակացրեց, որ այն խնդիրները, որոնք Ադրբեջանն իր առաջ դնում է, Փաշինյանից է ստանում։

«Հիմա Բաքուն խոսում է նույն անկլավների մասին, բայց ես չեմ տեսնում հակափաստարկներ, որոնք հիմնված կլինեն իշխանությունների քաղաքականության վրա։ Լաչինում տեղի ունեցածը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, եւ նույնիսկ Հայաստանի իշխանությունները ասել են, որ Ադրբեջանի պահանջները ոչ լեգիտիմ են։ Սակայն մի քանի օր անց Արցախում Հայաստանի իշխանությունների դրածոները հայտարարեցին, որ հայերը պետք է հեռանան Լաչինից։ Այսինքն՝ ի վերջո եղավ այն, ինչ պահանջում էր Բաքուն»,-եզրափակեց պատգամավորը։

***

Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ դասակարգային հակասություն կա, եւ այդ հակասությունը մեզ վրա բացասաբար կանդրադառնա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում իշխանության փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին ասաց Անդրանիկ Թեւանյանը։

«Ռուսաստանն ակնհայտորեն չի վստահում Հայաստանի ներկայիս իշխանություններին։ Այս անվստահության հետեւանքով մեր երկրի վրա ճնշում է գործադրվում, այդ թվում՝ աշխարհաքաղաքական նշանակության։ Խնդիրները պետք է կարգավորվեն Հայաստանի ներսում, սա ներքաղաքական հարց է։ Միայն Հայաստանում իշխանափոխության դեպքում կարող ենք խուսափել անվտանգությանը սպառնացող վտանգներից ու աղետից»,-նշեց պատգամավորը։

Նրա գնահատմամբ, Հայաստանը կռվախնձոր է դարձել միջազգային խաղացողների համար, հայտնվել է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։

«Արեւմուտքին անհրաժեշտ է ցանկացած ձեւով Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծում, որպեսզի վերջ դրվի Ռուսաստանի ռազմական ներկայությանը Ղարաբաղում եւ Հայաստանում։ Իսկ Մոսկվան, ընդհակառակը, շահագրգռված է, որ Ղարաբաղի հարցը առկախ մնա, որպեսզի նրա ներկայությունը Ղարաբաղում արդարացված ու հիմնավորված լինի։ Արեւմուտքն ու Ռուսաստանը կողմ են սահմանազատմանը եւ սահմանագծմանը, հաղորդակցությունների ապաշրջափակմանը, բայց ամեն մեկն այս ամենը տեսնում է իր մոդելում եւ իր ծրագրերի շրջանակներում։

Ֆորմալ առումով իշխանությունները նույն «Զանգեզուրի միջանցքի» հարցում դեմ են արտահայտվում, բայց պետք է իմունիտետ ունենան ու պաշտպանեն սեփական շահերը։ Երբ դա տեղի չի ունենում, ապա աշխարհաքաղաքական ուժային կենտրոններն առաջ են տանում իրենց շահերը»,-ընդգծեց Թեւանյանը։

***

44-օրյա պատերազմից հետո մենք արդեն երկու տարի ենք կորցրել, եւ եթե ոչինչ չփոխվի, դեռ կարող ենք կորցնել։ Այս մասին հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։

Նա նշեց, որ անվտանգության ոլորտում շահերի պաշտպանության միջանցքը նեղանում է, եւ իշխանափոխության դեպքում առանձին բաներ հնարավոր կլինի շտկել, նոր իշխանությունները կկարողանան ներկայացնել այնպիսի մոտեցումներ, որոնք կընդունվեն միջազգային հանրության կողմից եւ բանակցային հիմք կճանաչվեն։

Նրա խոսքով, ամենակարեւորն այն է, որ կփոխվի բանակցողը, որը չի ներկայացվի որպես պարտության խորհրդանիշ։

«Քիչ բան կարելի է փոխել, բայց կարելի է փոփոխությունների հասնել, այսպես կոչված, անկլավների եւ «Զանգեզուրի միջանցքի», Հայաստանի սահմանների հարցում, խուսափել սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում նոր կորուստներից, հնարավոր է ղարաբաղյան խնդիրը դնել բանակցությունների սեղանին եւ հասնել նրան, որ Արցախի հայության ինքնորոշման իրավունքը դառնա քննարկման առարկա։

Մենք տեսնում ենք Հայաստանի շահերը մինչեւ վերջ պաշտպանելու, երկրի ինքնիշխան տարածքների, ռազմագերիների հարցերը բարձրացնելու հնարավորություններ։ Եթե վերականգնենք վստահության հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա կարող ենք կիրառել ՀԱՊԿ-ի մեխանիզմները եւ ստիպել, որ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության կետերը մանրամասն աշխատեն։ Ամենակարեւորը պետք է լինի բանակի բարեփոխումը եւ հասարակության մեջ մթնոլորտի փոփոխությունը»,-ընդգծեց Թեւանյանը։

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ներքին պառակտման ու թշնամանքի պայմաններում Հայաստանը շանս չունի։

«Իշխանությունների հայեցակարգում չկան այն հարցերը, որոնց մասին ես ասացի։ Իրենք միայն իրենց սեփական աթոռի հարցերն են լուծում»,-եզրափակեց նա։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>