ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ես վերադարձա ազատության, արդարության վերջնական հաստատման համար պայքարը շարունակվում է․ Չալաբյան

Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Սիրելի բարեկամներ,
Ինչպես արդեն շատերդ գիտեք, երեկ ՀՀ Վերաքննիչ դատարանը վերջապես բեկանեց չորս շաբաթ առաջ Երևանի առաջին ատյանի դատարանի կողմից ընդունած ծայրահեղ ապօրինի, անհեթեթ որոշումը, և թույլ տվեց ինձ գրավի դիմաց ազատության դուրս գալ։
 
Սա չափազանց կարևոր քայլ էր՝ վերականգնելու օրինականությունը, և խզելու այն ապօրինությունների շղթան, որը սկսվել էր այս տարվա մայիսի 12-ին, մեր բնակարանում ցուցադրական խուզարկումով և իմ փաստացի առևանգումով, և շարունակվել էր իր նախադեպը չունեցող դատական ակտերի շարանով, որոնցից յուրաքանչյուրը էլ ավելի աբսուրդային և անհիմն էր, քան նախորդը, և ընդամենը նպատակ ուներ ինձ հնարավորինս երկար անազատության մեջ պահել, և դրանով մեկուսացնել այն հանրային և քաղաքական գործընթացներից, որոնք այդ ընթացքում ծավալվում էին մեր ինքնիշխանությունը և ազգային շահերը մաս-մաս հանձնող, պարտվողական վարչակարգի, և դրան ընդդիմացող տարբեր ուժերի միջև։
 
Երեկ շատերը ուշադրություն էին դարձրել գրավի խոշոր չափի վրա՝ այն իսկապես ավելի շատ նմանվում էր պատանդառությունից դուրս գալու փրկագնի, սակայն ի վերջո, երկրորդական նշանակություն ուներ։ Առաջնայինն այն էր, որ գործող վարչակարգը, նույնիսկ շարունակաբար անթաքույց և ցինիկ ճնշումներ կիրառելով այս գործում ներգրավված իրավապահ համակարգի տարբեր ներկայացուցիչների վրա, ի վերջո ստիպված եղավ տեղի տալ օրենքի ուժի և հանրային բողոքի հզոր ալիքի առաջ, և համակերպվել նրա հետ, որ այլևս ընդունակ չի պարտադրել իր կամքը սեփական իրավունքները գիտակցող, և դրանք հետևողական իրացնող անհատ քաղաքացուն (և քաղաքացիներին ընդհանրապես)։
Այս իմաստով, ես ցանկանում եմ իմ անկեղծ երախտիքը հայտնել Վերաքննիչ դատարանի դատավոր տիկին Ռուզաննա Բարսեղյանին, որը դիմագրավելով իսկապես վիթխարի ճնշումների, մի քանի անգամ փաստացի հարկադրված լինելով տեղափոխել դատական վճռի ընդունումը և հրապարակումը, ի վերջո կարողացավ դրսևորել անհրաժեշտ սկզբունքայնություն և իր գործողություններով վերականգնեց օրինականությունը։ Որոշակի դրվատանքի արժանի նաև ՀՀ Դատախազության դիրքորոշումը, որը տվյալ դեպքում առնվազն երեք անգամ, տարբեր դատական նիստերի ընթացքում, հստակ արտահայտվեց իմ ազատությունը վերականգնելու օգտին, և դրանով նպաստեց վերջնական վճռի կայացմանը։
Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել այստեղ մեր պաշտպանական խմբի բոլոր անդամներին, որոնք ոչ միայն նախաձեռնողական և բարձրորակ իրավական պաշտպանություն էին իրականացնում դատարաններում, այլև հանրային հաղորդակցության վիթխարի ծավալի աշխատանք կատարեցին, դրանով մոբիլիզացնելով հանրային կարծիքը և նպաստելով օրինականության հաստատմանը։ Անկեղծ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև բոլոր այն լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք այս ընթացքում օգնեցին լուսաբանելու այս գործը, և հասարակությանը հասու դարձրեցին տեղի ունեցող բոլոր ապօրինություններին։ Նույն կերպ, անչափ շնորհակալ եմ բոլոր այն հանրային, գիտական և մշակույթային գործիչներից, որոնք այս ընթացքում իրենց ձայնը բարձրացրին ի պաշպանություն մեր երկրում արդարության, ընդդեմ իրավունքի ոտնահարման և "քաղաքական նպատակահարմարությամբ" պայմանավորված ապօրինության։ Եվ վերջապես, բնականաբար, շնորհակալ եմ իմ ընտանիքի բոլոր անդամներից, որոնք այս ընթացքում իրենց վրա տարան այս ծանր բեռը, և անձնապես մեծ գին վճարեցին իմ ազատության համար։
 
Թեև երեկ ես վերադարձա ազատության, արդարության վերջնական հաստատման համար պայքարը շարունակվում է։ Դեռևս շարունակվում է իմ դեմ սկսված շինծու քրեական գործը, և մեր նպատակն է լինելու, մեր պաշտպանական թիմի որդեգրած օրինական միջոցներով, ապացուցել մեղադրանքի ողջ սնանկությունը, և հասնել իմ վերջնական արդարացման, եթե դա նույնիսկ տարիներ տևի, և հետագա մեծ ջանքեր պահանջի։ Ավելի լայն իմաստով, շարունակվում է պայքարը բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության, և մեր երկրում իրավունքի գերակայության համար, և մենք հնարավոր բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի աջակցենք իրենց վրա այս վարչակարգի ապօրինությունների բեռը կրող մեր բոլոր հայրենակիցներին, ինչպես նաև նախաձեռնենեք իրավական համակարգի այնպիսի բարեփոխումներ, որոնք հետագայում կնվազեցնեն կամայականությունների հնարավորությունն ընդհանարապես։
Բնականաբար, շարունակվում է պայքարը նաև մեր պետության ինքնիշխանության վերահաստատման, մեր խարխլված անվտանգության և ազգային իրավունքների վերականգման համար, և ես աննահանջ, նոր թափով և եռանդով միանալու եմ մեր ամենօրյա աշխատանքներին ու կռվին՝ մինչև բոլորիս հանար իրական և շոշափելի հաղթանակ։ Այս նպատակով, մոտական օրերին, հնարավորություն կունենամ հանդես գալ առանձին գրառմամբ, և շարադրել առաջիկա մտահղացումները և գործնական պլանները։
 
Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում յուրքանչյուրին, ով այս ընթացքում եղել է մեր կողքին՝ հավատացել, աջակցել և ուժ է տվել։ Ձեր վստահությունն ու աջակցությունը ամենաթանկ է, ուժ և եռանդ է տալիս հաղթահարելու բոլոր փորձությունները, և միասին առաջ գնալու՝ դեպի մեր հավաքական իղձերի և երազանքների իրականացում։ Աստված պահապան բոլորիդ, Աստծո աջը բոլորիդ ընտանիքների և մեր երկրի վրա»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>