Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Բրյուսելյան ուրացման հերթական արարը

Նախնական դիտարկումներ Շարլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան–Ալիև հանդիպման արդյունքների վերաբերյալ (Միշելի հայտարարության տեքստը՝ մեկնաբանությունում)․
 
1․ Բրյուսելում ձեռք բերված համաձայնություններն ամբողջությամբ անցել են Բաքվի օրակարգով։
 
Այսպես կոչված խաղաղության համաձայնագրի մասին խոսվել է առանց «Ղարաբաղ» բառն օգտագործելու։
 
Դատելով ամենից՝ այդ համաձանագիրը կազմվելու է Բաքվի ներկայացրած սկզբունքների համաձայն։ Քանզի մինչև այդ Ալիևը ներկայացրել էր «խաղաղության համաձայնագրի» հիմքում դրվելիք իրենց պատկերացրած մոտեցումները, որոնց Փաշինյանն անմիջապես համաձայնել էր։ Դրանից հետո Երևանը ներկայացրել էր սեփական լրացումները, որոնք ծաղրի էին ենթարկվել Բաքվի կողմից։ Երևանն այդ ծաղրին լռությամբ էր պատասխանել, իսկ դա տվյալ դեպքում համաձայնության նշան է։
 
Եթե պայմանավորվել են գնալ «խաղաղության համաձայնագիր» կնքելու ճանապարհով, ուրեմն դա տեղի է ունենալու Բաքվի սկզբունքների շրջանակներում, ըստ որի՝ Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է և այդպես շարունակ։
 
2․ Այս ձևաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումից հետո Միշելն օգտագործել էր «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովում» ձևակերպումը։ Փաշինյանը Երևանում հայտարարեց, որ դա Միշելի մեկնաբանությունն է։ Ուզում էր ասել, թե, իբր, ինքն այդ ձևակերպման հետ համաձայն չէ։ Այս անգամ նույնիսկ «էթնիկ հայ բնակչությունից» բան չի մնացել։ Չկա՛ Ղարաբաղ, չկա՛ Ղարաբաղի հայության հարց։ Փաշինյանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից։
 
3. Միշելը խոսում է այն մասին, որ պետք է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության (ի դեպ, այդ մասին 44–օրյա պատերազմից առաջ էլ էին խոսում)։ Բայց փաստն այն է, որ Ալիևը նախապատրաստում է ադրբեջանցիներին նոր ագրեսիային, Փաշինյանը՝ նոր պարտությանը, նոր տեղահանությանը, նոր խայտառակությանը։ Ալիևը պահանջում է «Զանգեզուրի միջանցքը», Լաչինի միջանցքն է բռնագրավում, Աղավնոն է տեղահանում, իսկ Փաշինյանը նախապատրաստում է հայ ժողովրդին «խաղաղության»։
 
4․ Ակնհայտ է Բրյուսելի մրցակցությունը Մոսկվայի հետ ինչպես «խաղաղության պայմանագրի», այնպես էլ սահմանագծման, սահմանազատման հարցերում։ Մոսկվան այսօր ուղիղ տեքստով ցույց տվեց իր բացասական վերաբերմունքն այդ ամենին։
 
Բրյուսելին պետք է Ղարաբաղի հարցի արագ լուծում, որպեսզի լուծի ՌԴ ռազմական ներկայության «հարցերը» Ղարաբաղում ու Հայաստանում։ Մոսկվային հակառակը, պետք է, որ Ղարաբաղի հարցը առկախվի, այնտեղ լինեն հայեր, որպեսզի իր ռազմական ներկայությունը հիմնավորվի։
 
Մոսկվան ու Բրյուսելը կողմ են, որպեսզի հայ–ադրբեջանական ու հայ–թուրքական հարցերը կարգավորվեն, կոմունիկացիաներն աշխատեն, բայց ամեն մեկն իր մոդելով է դա պատկերացնում և իր ազդեցության գոտում է դա տեսնում։ Փաշինյանը, չունենալով սեփական հայեցակարգը, երկու կողմին էլ ասում է «այո»՝ մեր երկիրը ներքաշելով վտանգավոր խաղերի մեջ։
 
Բրյուսելի ու Մոսկվայի մրցակցությունը նշանակում է, որ Հայաստանը դառնում է կռվախնձոր աշխարհաքաղաքական շահերի թատերաբեմում։ Թե ինչի սա կարող է հանգեցնել, կարելի է հեշտությամբ հասկանալ Սիրիայի օրինակով։
 
Հ․Գ․։ Փաշինյանը գիտի, որ Մոսկվայում ինքն անվստահելի է։ Ինչ էլ անի, միևնույն է անվստահելի է։
 
Բանն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև կա «դասակարգային» հակասություն։ Այդ հակասությունը բացասաբար է անդրադառնալու Հայաստանի վրա, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը։
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>