Բերձորում և Աղավնոյում 13 տների հրկիզման դեպքով քրգործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքով
Դիտել նաև
Շուշի-Բերձոր ճանապարհին այրվել է հայերին պատկանող երկու ավտոմեքենա. թելեգրամյան ալիքներ
Բերձորում հողին է հավասարեցվել դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհն ադրբեջանցիները փակել են
Եթե միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթ է, բա էդ դեպքում ինչո՞ւ այդ հայտարարությամբ Քարվաճառն ու Քաշաթաղը, Կովսականը տվեցիք, ինչո՞ւ Բերձորը տվեցիք
Ադրբեջանցիները պղծել` պոկել են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու գմբեթների խաչերը
Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրեց տների հրկիզման դեպքերը, Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով` հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ։
Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։