Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
9
Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Պատերազմ Արցախում
Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP

Օգոստոսի 31-ը նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է նախագահի 68-ամյակը:

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 31-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1980թ.-ից  տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում: 1988թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։ 1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում և փաստացի հաղթանակը Արցախյան առաջին պատերազմում։ Ազատագրվել են ոչ միայն ԼՂԻՄ տարածքը, այլ նաև Արցախը շրջապատող 7 շրջաններ՝ փաստացի հայկական վերահսկողության տակ պահելով 11․500 քառակուսի կիլոմետր։ 1994 թվականի զինադադարի կնքումով հաստատվել էր վերջին հարյուրամյակների հայկական պետության կողմից տարածքային նվաճման միակ պատմական օրինակը։

1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։

1997-ին Հայաստանում ներքաղաքական և տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի հրավերով Ռոբերտ Քոչարյանը համաձայնում է ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը։

Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասել իր հայտնի ասուլիսում․ «Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստան, երբ Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի բյուջեն, քաղաքական կյանքը գտնվում էր կաթվածահար վիճակում։ Ռոբերտ Քոչարյանը համաձայնվեց Հայաստան գալ, երբ 3 ամսվա՝ 95 տոկոսով ընտրված նախագահ էր, երբ իր դիրքը չափազանց ամուր, կայուն, շահեկան էր․ միայն մի պատճառով, որովհետև իրեն բացատվեց նախագահ Տեր-Պետրոսյանի և իմ կարծիքը, որ մեր պատերազմն արդեն դուրս է եկել հերոսության դաշտից և մտել տնտեսական, քաղաքական դաշտ, և տնտեսությունն է որոշելու այսուհետ մեր հաղթանակի, Ղարաբաղի ճակատագիրը։ Դա այն պահն էր, որ գոնե ինձ պաշտպանության նախարարությունից քաջ է հայտնի, որ երկու-երեք ամիս է՝ անգամ վառելիքի փող չէի ստանում։ Երբ վճարված չէին ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերը, երբ բյուջեում փող չկար, երբ քաղաքական վիճակն այնքան սրված էր, որ յուրաքանչյուր պահի նոր ցնցում, նոր կատակլիզմեր էին սպասվում։ Եվ համարվեց, որ Ռոբերտ Քոչարյանի կերպարը և՛ քաղաքական առումով, և՛ տնտեսությունը զարգացնելու, կամք գործադրելու, և՛ աշխատունակության առումով լավագույնն է։ Եվ այդպես էլ կա։ Դա էր պատճառը, որ Ռոբետ Քոչարյանը եկավ Հայաստան»։  

1998 թվականին, նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, արտահերթ նախագահական ընտրություններում տանելով հաղթանակ, ստանձնում է ՀՀ նախագահի պաշտոնը և ղեկավարում 10 տարի:

Այդ տարիները, հայկական նորագույն պատմության մեջ մտան, որպես տնտեսական վերելքի և զարթոնքի տասնամյակ: Նախագահական տարիներին, Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց ոչ միայն դուրս բերել երկիրը ճգնաժամից, այլ նաև 1998-2008 թվականներին Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով և զարգացման տեպմով առաջատարն էր տարածաշրջանում՝ գերազանցելով անգամ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների ցուցանիշները:

Այսպես, 2005-ին, 1999-ի համեմատ, աղքատությունը կրճատվեց երկու անգամ, ծայրահեղ աղքատությունը՝ 4,5 անգամ: 2000-2007 թվականներին միջին աշխատավարձը բարձրացավ 3,2 անգամ, իսկ նվազագույնը՝ 4 անգամ:

Թվային փաստեր, որոնք անհերքելի են:

Միջին աշխատավարձը 1998 – ին կազմում էր ընդամենը 18 հազար դրամ, իսկ արդեն 2008թ․՝ 87 400 դրամ։

Միջին կենսաթոշակը 1998-ին 3800 դրամ էր, իսկ 2008 - ին 21 370 դրամ:

Տնտեսության աճն ուղեկցվում էր նաև ներդրումային բարձր աճով: Կայուն, զարգացող երկրում ավելի ու ավելի շատ էին ձգտում ներդրում անել նաև այն պատճառով, որ Հայաստանը ձեռք էր բերել վստահելի գործընկերոջ համբավ և հեղինակություն:

Օտարերկրյա ներդրումների ծավալը տասը տարվա ընթացքում 270 միլիոն դոլարից հասավ ավելի քան 3 միլիարդի:

Ընդհանուր առմամաբ, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նորոգվել, հիմնանորոգվել և կառուցվել է ընդհանուր 2921.8 կմ ավտոճանապարհ, առանցքային նշանակություն ունեցող 118 կամուրջ, 20-ից ավել թունել։

Առհասարակ, այդ տարիներին ՀՀ-ն հիշեցնում էր մեծ շինհրապարակ: Այդ տարիներին կառուցվեց Հյուսիասային պողոտան:

Մեծ շինհրապարակ էր հիշեցնում նաև Շիրակի մարզը: Շինարարները արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն Շիրակի մարզ էին գնում: Երկրաշարժից հետո աղետի գոտին գլխավորապես կառուցվել է հենց այդ տարիներին։ 1988 թվականից մինչև 2008-ը բնակարան է հատկացվել 60 հազար ընտանիքի:

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներն աչքի են ընկնում նաև նրանով, որ Հայաստանի անկախ հանրապետության 31 տարիների ընթացքում եղել է ամենախաղաղը, չի եղել պատերազմ: 10 տարվա ընթացքում ԶՈւ զոհերի թիվը եղել է 92։

Պաշտոնավարման ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ աշխատել է ՌԴ խոշորագույն բաժնետիրական ֆինանսական կորպորացիաներից մեկի՝ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում, որպես անկախ տնօրեն:

2018-ի իշխանափոխությունից հետո ՀՀ իշխանության թիրախում առաջիններից հայտնվեց հենց Ռոբերտ Քոչարյանը: Նրա դեմ հարուցվեց ապօրինի քրգործ, որը մի քանի տարի տևելուց և դատական տարբեր ատյաններով անցելուց հետո փլվեց, Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց։ Խոսքը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի մասին է, որը ՍԴ կողմից ճանաչվեց հակասահմանադրական։ Այդ դատական գործընթացների ընթացքում իշխանությանը հաջողվեց շուրջ երկու տարի ապօրինի կալանքի տակ պահել երկրորդ նախագահին։

2019 թվականին՝ անազատության մեջ, հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը։ Նրանում ներառված են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղ գտած կարևորագույն իրադարձությունները՝ Արցախյան շարժում, ԽՄ փլուզում, պատերազմ և հաղթանակներ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական, 1999թ. հոկտեմբերի 27-ի խորհրդարանի ահաբեկչական գործողություն, տնտեսական հաջողություններ, 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած արյունալի դեպքեր և այլն։

Այժմ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ամենից խոշոր ընդդիմադիր ուժի առաջնորդն է, կանգնած է այս իշխանության դեմ պայքարի առաջնագծում:

 

Շնորհավորում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան 68-ամյակի առթիվ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>