ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

ԱՂԱՆԴՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ․ մի բարեկամության պատմություն. Լուսանկար

ԱՂԱՆԴՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ․ մի բարեկամության պատմություն
 
Գերխնդիր, որի լուծումը համատեղ ջանքերով ենք տալու։ Մի անցեք էս նյութի վրայով, այլ տրամադրեք մի քանի րոպե ծանոթանալու և տեղեկացված լինելու համար։ Աղանդները զբաղված են թուրքական լոբբինգով։ Կարդացեք և տարածեք՝ ի նպաստ Եկեղեցու և Հայրենիքի։
 
44-օրյա պատերազմի մասնակիցները որերորդ անգամ է՝ աղանդավորական քարոզչության մեջ են ներգրավվում։ Սրա մասին արդեն իսկ ահազանգել էր Almast Muradyanը, ես էլ երկրորդեմ, քանի որ սեպտեմբերին սա ուզում են կրկնել։
 
Ձեզ եմ ներկայացնում https://www.atpi.online/ հարթակը, որը կոչվում է Հայ-թուրքական երկխոսության նախաձեռնություն։ Ուշադրությունս շատ չէր գրավի այս կայքը, եթե այն չվերաբերեր հենց աղանդներին։ Կազմակերպությունը զբաղվում է Թուրքիայում բողոքական քրիստոնյաների և ամբողջ աշխարհով մեկ աղանդավորական կազմակերպությունների անդամների միջև հանդիպումներ կազմակերպելով, բայց ոչ թե հավատքն ամրապնդելու, այլ հայ-թուրքական բարեկամություն քարոզելու նպատակով։
 
Այսպես է բնութագրված նրանց կարգախոսը․ Հայ-թուրքական երկխոսության նախաձեռնությունը Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ջանքն է, որն ուղղված է ներմանը, բուժմանը, հաշտեցմանը և բարեկամությանը (թուրքերի հե՞տ․․․)։ Իհարկե, ոչ մի պաշտոնական ղեկավարների մասին խոսք չկա, համենայնդեպս Հայկական կողմից, այլ ներգրավված են աղանդավորական կառույցների ղեկավարներն ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից և Թուրքիայից։ 2015 թ․-ից սկսված կազմակերպության ղեկավար ոմն պաստոր Գրիգը (Գրիգ Սիմոնյան), ով քաղաքացիություն է ստացել միայն վերջերս՝ նոր իշխանությունների օրոք, հավաքագրում է տարբեր երիտասարդներ Հայաստանում գործող աղանդներից և ստեղծում նոր աղանդավորական ցանց։ Կազմակերպվում են հանդիպումներ և միջոցառումներ աշխարհի տարբեր երկրներում միայն մեկ նպատակով՝ քրիստոնեական երկխոսություն ծավալել հայերի և թուրքերի միջև, որի ժամանակ քրիստոնյա դարձած թուրքերը ներողություն են խնդրում հայերից իրենց նախնիների գործած ոճրագործությունների համար, իսկ հայերը՝ հուզմունքից և զարմանքից դրդված «քրիստոնեական» սիրով ներում են նրանց (նկարագրությունը իմը չէ, այլ միջոցառումների մամուլի ասուլիսներից է վերցված)։ Թուրքերը համոզում են, որ իրենք կոչված են խաղաղության և ողորմության, որ իրենք կարող են աղ և լույս լինել բոլոր մոլորյալների համար։ Լացակումաց ներողություն են խնդրում, քրիստոնեաբար լվանում են հայերի ոտքերը և այլն։
 
Իսկ ներկա գտնվող հայերը ներում են նրանց՝ ներկա քաղաքական վերնախավի հայտնի պաթոսով։ Ներել առանց պահանջի, առանց նախապայմանների, պատրաստ լինել համագործակցության, բիզնես հարաբերություններ ստեղծել, սահմանները բացել և այլն․․․ Ես իհարկե դեմ չեմ, որ թուրքերը քրիստոնյա դառնան, որ աղ և լույս կարողանան լինել, համերաշխություն և խաղաղություն տարածեն։ Ուղղակի դրա անհնարինությունը ակնհայտ երևաց 44-օրյա պատերազմում։ Եվ դա էլի խաղաղության միամիտ փորձ կարող էր դիտարկվել, եթե չլիներ հետևյալը։
 
Այս նույն երկխոսության մեջ են փորձում ներգրավել 44-օրյա պատերազմի մասնակիցներին՝ նրանց համար տարբեր միջոցառումներ և ճամբարներ կազմակերպելով։ Պատերազմի մասնակիցների համար պսեվդոբիզնես ծրագրեր իրականացնելով, վերականգնողական ճամբարներ կազմակերպելով, «հերոս-հերոս ասելով»՝ նրանց դարձնում են Like JESUS Christianity աղանդամերձ կազմակերպության անդամներ։
 
Մնացած ինֆորմացիան՝ նկարներով։
 
Դիտեք, կարդացեք և տարածեք։ Հայրենիքի կործանման գոնե այս երակը պետք է խցանվի։ Այս ամենից պարզ է դառնում նաև կառավարական վերնախավի սերտ և սիրալիր համագործակցությունն աղանդների հետ։ Բոլորիդ՝ սեր և համբերություն։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>