Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Եթե սկսվել է պատերազմ, ուրեմն ՀՀ ղեկավարությունը սխալվել է քաղաքական հաշվարկներում. Վարդան Օսկանյան

Թերևս այլևս լրացուցիչ փաստերի կարիք չունենք արձանագրելու, որ Հայաստանի՝ 2018-ին ձևավորված իշխանությունները դիվանագիտության ու միջազգային հարաբերությունների մասին տարրական գիտելիքներից շատ հեռու էին ու շարունակում են այդպիսին մնալ։ Չնայած դավադրությունների տեսություններին՝ ես շարունակում եմ վստահ լինել, որ հենց այդ հանգամանքն է մեր ունեցած և դեռ շարունակվող մարդկային ու տարածքային կորուստների հիմնական պատճառը։

Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական առաջին սխալն այն էր, որ նա երկրի ներսում նորաստեղծ իշխանությունների դիրքերը կայունացնելու և ամրացնելու համար Ալիևի հետ առաջանագծում չկրակելու համաձայնություն ձեռք բերեց, ինչը ադրբեջանական կողմը լիովին կատարեց։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա անմեղ, նույնիսկ հնարամիտ քայլ էր։ Սակայն դա դիվանագիտական առաջին կոպիտ վրիպումն էր, որը և ադրբեջանական կողմի մոտ ձևավորեց սահմանին անդորրի դիմաց Հայաստանի կողմից կարճ ժամանակում զգալի զիջումների ակնկալիքներ։

Պատերազմների պատճառը մշտապես լինում է հակամարտող կողմերի ակնկալիքների հետևողական ձևավորումը և վերջում դրանց ձգձգումը, դրժումը կամ չբավարարումը։

Փաշինյանի երկրորդ սխալն այն էր, որ նա ամբողջությամբ արհամարհեց մինչ այդ եղած բանակցային բոլոր փուլերը և համապատասխան փաստաթղթերը՝ հայտարարելով, թե բանակցություններն սկսելու է իր զրոյական կետից։ Սա հենց Ադրբեջանի ցանկությունն էր, ինչը հնարավորություն էր ստեղծում ձերբազատվելու իր համար բանակցային փաստաթղթերում տեղ գտած անցանկալի, բայց միջնորդների կողմից ընդունված դրույթներից և հիմնարար սկզբունքներից, ինչպես օրինակ՝ Արցախի ինքնորոշման իրավունքից՝ միաժամանակ ի ցույց դնելով միջնորդներին և ավելի լայն շրջանակի երկրներին հայկական կողմի անլրջությունը և անվստահելիությունը ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ։

Փաշինյանի երրորդ դիվանագիտական ձախողումը նրա՝ մի կողմից Ղարաբաղյան հարցում հստակ դիրքորոշման ու քաղաքականության բացակայությունն էին, մյուս կողմից՝ այդ հարցում իրարամերժ ու հակասական հայտարարությունները։ Սկզբում՝ անորոշ և քաոսային մտքեր, հետո՝ պնդումը, թե հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Եվ վերջապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը։ Ես կարծում եմ՝ նրա հենց այս մտքերի խորը հակասություններն էին, որ Ադրբեջանին առիթ տվեցին պատճառաբանելու բանակցային ճանապարհով հարցը լուծելու անհնարինությունը և որոշակիորեն արդարացնելու պատերազմի հրահրումը։

Չկա պատերազմ, որից հնարավոր չէ խուսափել։ Հակառակի պնդումը քաղաքական անզորությունն ու անգործությունն արդարացնող կեղծ ու վտանգավոր կանխավարկած է։ Եթե սկսվել է պատերազմ, որից մենք կուզեինք խուսափել, ուրեմն Հայաստանի ղեկավարությունը սխալվել է քաղաքական պարզ հաշվարկներում և ձախողել է բանակցային գործընթացում։

Դժբախտաբար, այս միտումը և դիվանագիտական սխալների շքերթը շարունակվում է՝ մեզ պատճառելով նորանոր, բայց միանշանակ խուսափելի մարդկային և տարածքային կորուստներ։

Ուժի առաջ անզոր լինելու ֆատալիզմը և դիվանագիտական տարրական հմտության բացակայությունը հանգեցնում է՝ «ամեն ինչին համաձայնենք, պրծնենք» մտածողությանը։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ինչպես կարելի էր հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի առաջարկած հետագա բանակցային օրակարգի հինգ կետերը միանգամից՝ վարչապետի և արտգործնախարարի մակարդակով՝ առանց անգամ բանակցություններ սկսելու, ամբողջությամբ ընդունելի համարել։

Մինչդեռ պատասխանը կարող էր շատ պարզ ձևակերպվել ի շահ Հայաստանի։ Մոտավորապես այսպես.

«Ձեր իրավունքն է բանակցային օրակարգ բերել ցանկացած հարց, և հայկական կողմը չի խուսափելու դրանք քննարկելուց։ Ուստի ելնելով նույն տրամաբանությունից և ունենալով նման ակնկալիք ձեզանից՝ ներկայացնում ենք հայկական կողմի օրակարգային հարցերը.

– ԼՂԻՄ-ի ապագա կարգավիճակը,

– Շուշիի և Հադրութի ճակատագիրը՝ որպես ԼՂԻՄ-ի անբաժանելի մաս,

– Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը,

– ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,

– Մինսկի խմբի բանակցային ձևաչափի վերականգնման հնարավորութլունը,

– Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ ուժերի ժամկետների հարցը,

– այլ հարցեր»։

Առաջարկված այս օրակարգում չկա որևէ հարց, որը կարող է հարուցել դիվանագիտական և ռազմական անսպասելի հակազդեցություն։ Այս օրակարգը միանշանակ հասկանալի և ընկալելի է միջնորդ կողմերին։ Սրա բացակայությունն է, որ զարմանք է առաջացնում բոլոր նրանց մոտ, ովքեր դեռ չեն հավատում, որ նույնիսկ սա ձևակերպելու հմտություն ներկա իշխանությունը չունի։

Այսօր հայկական դիվանագիտության առաջնային խնդիրն է հավասարակշռված օրակարգով մտնել երկարատև բանակցությունների մեջ։

Դիվանագիտությունը անվերջ հնարավորությունների հարթակ է։ Ամենաանհույս իրավիճակներում անգամ հնարավոր է ինչ-որ բան շտկել, սրբագրել։ Ֆատալիզմը իրական անզորության հետ առնչություն չունի։ Դա հմտությունների, գիտելիքների, փորձի բացակայության և սեփական սխալները չընդունելու, խորհուրդներին ականջալուր չլինելու համառության համադրությունն է։ Հենց սրան ենք արդեն երեք տարուց ավելի ականատես լինում։ Ու բացառապես սրա արդյունքում ենք բախվում անվերջանալի կորուստների։

Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>