Մոսկվայում ընթանում է Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումը
Մոսկվայում ընթանում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման երկկողմ հանձնաժողովի նիստը: Ադրբեջանը հանդիպմանը ներկայացնում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, հայկական կողմը ' փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայտնում է Sputnik Азербайджан-ը:
Հանդիպումն ընթանում է փակ ռեժիմով եւ ռուսական կողմի աջակցությամբ: Նշենք, որ հանձնաժողովի առաջին հանդիպումը կայացել է մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: