Ուզբեկստանի Կենտրոնական բանկը վաղվանից երկու անգամ արժեզրկում է իրենց ազգային դրամը
Վաղվանից, սեպտեմբերի 5-ից, Ուզբեկստանի կենտրոնական բանկը կնշանակի ազգային դրամի` դոլարի համեմատ նոր կուրս. 8,1 հազար սումի դիմաց` 1 դոլար:
Հիշեցնենք, որ մինչ այսօր այդ երկրի ազգային դրամի կուրսը կազմում էր 4200 սումի դիմաց` 1 դոլար: Ուզբեկստանի գործարարները արդեն հայտարարել են, որ սեպտեմբերի 5-ը լինելու է այդ երկրի "սև" երեքշաբթին:
Հետաքրքիր է, որ երեքշաբթի օրը մոգական օր է ազգային դրամների արժեզրկման համար: 1998 թվականին Ռուսաստանը հենց երեքշաբթի օրը որոշում կայացրեց արժեզրկել ռուբլին 3 անգամ:
Zham.am

