Բավարիայի վարչապետը պահանջել է պաշտոնապես արգելել Գերմանիայից Թուրքիա ուղևորությունները
Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության (CSU) նախագահը Գերմանիայի կառավարությունից պահանջել է պաշտոնապես արգելել դեպի Թուրքիա կատարվող ուղևորությունները: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ensonhaber.com» լրատվակայքը:
CSU առաջնորդ և Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը մասնավորապես ասել է. «Եթե Գերմանիայի քաղաքացիները անտրամաբանական պատճառներով կալանավորվում են, ապա դաշնային կառավարությունն էլ պիտի բացատրի հանրությանը, որ պետք չէ մեկնել Թուրքիա, որովհետև դա վտանգավոր է»:
Զեեհոֆերը նաև տեսակետ է հայտնել, որ Թուրքիան չի կարող դառնալ Եվրամիության (ԵՄ) լիիրավ անդամ և անհրաժեշտ է, որ այդ մասին բարձրաձայնվի: Միևնույն ժամանակ Բավարիայի վարչապետը կրկին պահանջել է դադարեցնել ԵՄ անդամակցության շրջանակներում Թուրքիային տրամադրվելիք 4.2 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության նախագիծը:
Զեեհոֆերը նշել է նաև, որ Թուրքիայի համար Եվրոպայի մուտքի վիզայի ազատականացումը անհնար է: «Բացի այդ, քանի դեռ Թուրքիայում ոտնատակ են արվում իրավական պետության սկզբունքները, Մաքսային միությունը չպետք է ընդլայնվի», - հավելել է CSU նախագահը:
Աղբյուր` Ermenihaber.am