«Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով
28
ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Պատերազմ Արցախում
Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Վճռական ենք էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկմաության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակի կապակցությամբ․

«Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայամանագրի կնքման 25-ամյակը, որը նշանակալի կերպով նախանշեց երկու երկրների միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները: Այս առանցքային փաստաթուղթն ուրվագծեց հետագա տարիների ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջմղման ուղենիշները՝ բազմադարյա եղբայրության, վստահության և փոխադարձ հարգանքի ոգով:

Անցած ժամանակաշրջանը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Երևանի և Մոսկվայի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին և Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը։ Մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում համագործակցության ուղղությունների լայն շրջանակով, այն լրացնում կոնկրետ բովանդակությամբ և բարձրացնում փոխգործակցության արդյունավետությունը։

Վերահաստատում ենք մեր անշեղ նպատակամղվածությունը՝ շարունակելու բոլոր ուղղություններով սերտ, փոխվստահելի երկխոսությունը և առավելագույնս իրացնելու առկա ներուժը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետևողական զարգացման նպատակով:

Երկկողմ հարաբերությունների ներուժի զարգացման համար որոշիչ նշանակություն ունեն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության միջև վստահության վրա հիմնված պարբերական շփումները, որոնք թույլ են տալիս ոչ միայն լուծել առկա խնդիրները, այլև՝ համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ: 2022թ. ապրիլի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ արձանագրված է 1997թ. Պայմանագրով ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը:  

Այս առումով մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուս խաղաղապահների այն առանձնահատուկ դերակատարության համար, որը կոչված է համապատասխան պայմաններ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ և արժանապատիվ կյանքի վերականգնման համար։ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում ռուսաստանյան կողմի գործուն քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ խաղաղության, վստահության մթնոլորտի և բարգավաճման հաստատմանը: Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հստակ իրականացումն է։

Մենք մեծապես արժևորում ենք եղբայրական Ռուսաստանի հետ մեր բարեկամությունը և վճռական ենք էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>