Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մտադիր են համատեղ ներդրումներ կատարել Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման մեջ
Իրանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը մտադիր են համատեղ ներդրումներ կատարել Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման համար, որը համապատասխանում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացմանը, գրում է Mehr գործակալությունը:
Հարևան երկրների հետ հարաբերությունները խթանելու հարցում Իրանի կառավարության ակտիվ դիվանագիտությանը համահունչ՝ Իրանը վճռական է Չինաստանի և Ռուսաստանի հետ տարանցիկ առևտուրն ընդլայնելու հարցում, ասել է ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիար Աֆանդիզադեն։
Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը համարվում են Հյուսիս-Հարավ միջանցքի հիմնադիրները, սակայն վերջին տարիներին այս միջանցքով ապրանքների տարանցման հարցում մեծ առաջընթաց չի նկատվում։
Նա նաև ասել է, որ Ադրբեջանում կայանալիք հանդիպմանը կքննարկվի Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մեջ ներդրումների գործընթացը։
Zham.am