«Զանգեզուրի» միջանցքի հարցը Հայաստան-Ադրբեջան որոշելիք հարց չէ. Սուրեն Սարգսյան. Տեսանյութ
Մինսկի խմբի մասով հարցերը շատ են, բայց հիմնական հարցն այն է, թե ինչ է ուզում Հայաստանի իշխանությունը Մինսկի խմբից, Հայաստանը կարող էր այս ընթացքում անդամ երկրներին հրավիրել Հայաստան և դրանից հետևություններ անել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Միջազգային հանրությանը չի կարելի մեղադրել որևէ հարցում, լռությունն ու անտարբերությունը բխում է բացառապես իշխանությունների դիրքավորումից, օրինակ ինչ ասի Եվրոպական միությունը, եթե Հայստանը որոշել է զիջումների գնալ Արցախի և անգամ իր տարածքային ամբողջականության հաշվին»,-ասաց նա: