Էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից նվազում է
Այսօրվանից ուժի մեջ է մտել անցած տարվա դեկտեմբերին ընդունված Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, ըստ որի ՀՀ բնակիչների համար այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի:
Բնակիչների համար մեկ կիլովատտ/ժամի ցերեկային սակագինը կնվազի 1.22 դրամով՝ կազմելով 44.98 դրամ, գիշերային սակագինը կկազմի դրանից 10 դրամով պակաս՝ 34.98 դրամ:
Սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար էլ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կլինի 40 դրամ, գիշերային սակագինը` 30 դրամ:
Zham.am