Եթե Փաշինյանին հիմա էլի չհեռացնենք, կրկին կորուստներ ենք ունենալու. Սաղաթելյան. Տեսանյութ
Եթե այս իշխանությունը շարունակում է գոյություն ունենալ, ուրեմն ինչ-որ մի բան էն չենք անում։ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն է արել «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։
«Նոյեմբերի 9-ից հետո ամեն օր ասում ենք, որ էս մարդը քանի օր ավել մնա իշխանության, էդքան կորուստ ենք ունենալու։ Հիմա էլ եթե չհեռացնենք, վաղը-մյուս օրը, նույն խոսակցությունը լինելու է Տիգրանաշենի, Տավուշի գյուղերի (խմբ․՝ մասով)։
Էսօրվա գլխավոր խնդիրը՝ Արցախը հայաթափվում է։ Մեկ տարի առաջ խոսում էինք, չէ՞, էդ պրոբլեմի մասին»,-ասել է նա։
Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացրել է, որ սեպտեմբերի 2-ին ևս Արցախում, սփյուռքում և Հայաստանում նախատեսվում են հանրահավաքներ Արցախի անկախության օրվա առթիվ։
Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում