ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն մատնահետքի հաշվառում և լուսանկարում
Հայաստանի Միգրացիոն ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Ուշադրություն. Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացիներին
ՀՀ այն քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում են գտնվել մինչև 2021 թ․ դեկտեմբերի 29-ը և մինչև այժմ չեն հատել ՌԴ սահմանը և ՌԴ-ում են գտնվում ոչ աշխատանքային գործունեության ծավալելու նպատակով՝ 90 օրը գերազանցող ժամկետով կամ ՌԴ-ում են գտնվում աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով՝ անկախ գտնվելու ժամկետից, չունեն բնակության ժամանակավոր թույլտվություն (РВП), բնակության թույլտվություն (Вид на жительство) կամ քաղաքացիություն, մինչև 2023 թ-ի հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի (դակտիլոսկոպիկ) հաշվառում և լուսանկարում:
Մատնահետքի հաշվառման և լուսանկարման ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկություն հասանելի է այստեղ։
Նշված պահանջը սահմանվել է 2022 թ-ի հուլիսի 14-ի 357-Ֆ3 «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի» մասին դաշնային օրենքով և ՌԴ առանձին օրենսդրական ակտերով»։