Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան
Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Աբսուրդ՝ դատարանում․ դատավորը Սոֆյա Հովսեփյանին պարտադրում է ապացուցել, որ ընդդիմությանն է ընտրել Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը․ «Ժողովուրդ» «Հանճարեղ օպերացիա... մի 10 օրվա մեջ մի 400 միլիարդ դրեցին գրպանները» Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Հրապարակ»․ Նախաբանն ալիևյան է, մնացածը՝ նիկոլական Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դաս քաղեք Հորմուզի նեղուցից». Թեհրանն այլևս չի ակնարկում, այլ նախազգուշացնում է Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն» Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված Հայաստանի համար «Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II Շաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան Աբրահամյան Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Ալիևյան սահմանադրության իրական հեղինակները բարձր են գնահատում Փաշինյանին ու ՔՊ-ին

Եվրոպայի նորընծա չեմպիոնը ՀՀ իշխանությունների կողմից մեղադրվում է նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների գործով

Երեկ գերմանական Մյունխենում տեղի ունեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանի հավաքականի 38-ամյա մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն «նժույգ թափեր» սպորտաձևում:

Այս նվաճումը, հիրավի, նշանակալից է, քանի որ 38 տարեկանում սպորտային մարմնամարզությունից Եվրոպայի չեմպիոն հռչակվելը նույնն է, ինչ եթե կարողանաս, ասենք, 50 տարեկանում ֆոտբոլի եվրոպական թոփ առաջնություններից մեկում լավագույն ռմբարկուն դառնալ:

Հարություն Մերդինյանն արդեն Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. առաջին անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2016թ.:

Ականավոր մարզիկը sport.news.am-ի հետ զրույցում նշել էր, որ այս չեմպիոնությունն իրեն հեշտ չի տրվել: Տևական ժամանակ մեծ սպորտով չզբաղվելուց հետո վերադառնալ ու նվաճել չեմպիոնի կոչումը մեծագույն ձեռքբերում է:

«Ինչ վերաբերում է մեծ սպորտ վերադառնալուն, իսկապես կար մի շրջան, որ այլևս ցանկություն, նպատակ չէի տեսնում շարունակելու: Հաճախում էի մարզադահլիճ, մարզվում էի, բայց նպատակ չէի դնում մասնակցել մրցաշարերի: 2021 թվականի Հայաստանի առաջնությունից հետո մեր մարզիչները, ընկեր Հակոբը, ընկեր Սոսը, Հայկ Նազարյանը, սպորտային ընկերներս պարբերաբար ոգեշնչում էին ինձ, թե ինչու չեմ շարունակում, եթե կարողանում եմ, ինչո՞ւ չմասնակցեմ մրցաշարերի: Այդպես աստիճանաբար մարզումներն ինձ հասցրին Եվրոպայի առաջնության ոսկե մեդալին»,- ասել էր Հարություն Մերդինյանը:

Ըստ ամենայնի, մեծ մարզիկի ու սրտացավ հայի, երկրի հոգսերով ապրող ու ամեն ձախողում իր մաշկի վրա զգացող տեսակի վրա անջնջելի հետք է թողել Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը:

Հարություն Մերդինյանի կենսագրության մեջ կա մի դրվագ, որը, թերևս, քչերը գիտեն: Վերջինիս այս իշխանությունները մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ «նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին»:

ՀՀ Քրեական օրենսգրքի 225.2 հոդվածով մեղադրվող Հարություն Մերդինյանն ունի ամբաստանյալի կարգավիճակ: 2020թ. նոյեմբերի 19-ին կալանավորվել է, ազատ է արձակվել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից: Խափանման միջոց է ընտրված եղել ստորագրությունը չհեռանալու մասին: Գործը դատաքննության փուլում է, 2020թ. դեկտեմբերի 29-ին քրեական գործը Հարություն Մերդինյանի և ևս երեք ամբաստանյալների մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան. դատավորն է Արմինե Մելիքսեթյանը:

Չենք ուզում դատավորի դեր ստանձնել, ոչ էլ խախտել մարդու անմեղության կանխավարկածը, բայց այն, որ Հարություն Մերդինյանը, ով իր գործով փայլուն զբաղվելով, անտարբեր չէ իր հայրենիքի ճակատագրի հանդեպ, արժանի է առնվազն այդ մասին բարձրաձայնման: Թե չէ հիմա նորաձև է, չէ՞, ասել՝ «Մենք մեր գործը լավ անենք տեղում», կամ՝ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:

Այս մարզիկն իր օրինակով է ցույց տալիս, որ կան արժեքներ, որոնք ամեն բանից վեր են:

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>