ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

ՄԵԾ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ խճանկարի փոքրիկ պատառիկները. փաստաթուղթ

Հայաստանի իրավապահ մարմինները, պատգամավորական հարցումներիս պատասխանելով, շարունակում են փաստել, որ Նիկոլը ՍՏԱԽՈՍ է։ Նախ ՀՀ գլխավոր դատախազությանն պատասխան-գրությամբ էր արձանագրվել նրա սուտը (https://www.facebook.com/gegham.manukyan.16/posts/10224282210415242
 
Հիմա արդեն Արգիշտի Քյարամյանի գլխավորած ՀՀ քննչական կոմիտեի՝ սեւով սպիտակի վրա գրությամբ փաստվում է, որ դեռ 2020 թվականի դեկտեմբերին Նիկոլը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում, ի լուր հայության ՍՏԵԼ է. դավաճան է հռչակել, 44-օրյա պատերազմի պատասխանատու է հայտարարել չեղած ՄԵԿԻՆ։
 
Նախապատմությունը սա է. 2020 թ. դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր բառացիորեն հետեւյալը՝ «Օրինակ, պատմում են մի այսպիսի դրվագ՝ թե ինչպես ջոկատը կամ միավորումը գնացել և փորձել է սպառված զենք-զինամթերքը համալրել։ Եվ տալիս են կոնկրետ անձի անուն, ով իրենց հրաժարվել է զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները զինվելու համար՝ տեսնելով, որ այդ պահեստն ամբողջությամբ լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով և զինամթերքով»: (https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../ )
 
Ի դեպ, այս հայտարարությունից առաջ, 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում դիմակն ու համաճարակը մոռացած, բայց այդ օրը դիմակով դեմքերը ծածկած, գույնզգույն համազգեստներով անձանց նրա հետ հանդիպածների ( https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan-meeting/... ) թվում էր նաեւ տեւական ժամանակ Freenews հեռուստաընկերության եթերում բերանը շաղ տվող, շատ հաճախ գինովցած ուղիղ եթերներ մտնող Գնել Սարգսյանը։ ( https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan-meeting/... / )։ Թե ինչպես է այս մեկը պատերազմին մասնակցել, վկայում է կցվող լուսանկարը՝ 2020 թվականի հոկտեմբեր 17, երբ արդեն Հադրութն ընկել էր։ Բայց սա այլ թեմա է։
 
Հիմա 2020 թվականի դեկտեմբերի 27-ին ողջ հայության առաջ Նիկոլի բացահայտման, դավաճանին հայտնաբերելու մասին։ Պարբերաբար հարցումներ ուղարկվեցին ՀՀ դատախազություն, Քննչական կոմիտե, որից հետո վերջինս հանրությանը տեղեկացրել է, թե «Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում կամավորական ջոկատներից մեկին զենքի համալրում թույլ չտալու և վերջինիս զենք չտրամադրելու վերաբերյալ մամուլում առկա հրապարակման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախապատրաստվող նյութերով 2021թ. փետրվարի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով՝ պատերազմի ժամանակ պաշտոնատար անձանց կողմից անգործություն դրսևորելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ»:
Այս հայտարարությունների եւ հարուցված քրեական գործի շուրջ, 2021 թվականի նոյեմբերի 24-ին Քննչական կոմիտե հղված հարցմանս, 2022 թվականի հունվարի 13-ին ստացել էի պատասխան, թե նախաքննական գաղտնիք է, ու չեն կարող ասել, Նիկոլի հիշատակած պահեստապետին հայնաբերել են, թե՞՝ ոչ։ Բայց համառեցի։ Մի քանի ամիս անց, կրկին հարցում ուղարկեցի ՀՀ քննչական կոմիտե, որում կրկնել էի հարցադրումս՝ 2020 թվականի դեկտեմբերին Հանրային հեռուստաընկերության եթերում, ի լուր ողջ հայության Նիկոլի՝ իբր բացահայտած դավաճանության փաստով 2020 թ.-ի փետրվարին հարուցված քրեական գործի շրջանակներում կա՞ կամ կա՞ն կասկածյալի, մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ(անձիք)։ ՈՒ ՀԻՄԱ ՈՒՇԱԴԻՐ՝ Նիկոլը 2020 թ.-ի դեկտեմբերի 27-ին մեր քաղաքացիներին ասում է, թե պահեստի դռները փակ են պահել ու զենք չեն տվել կամավորներին, ապա հռչակում է՝ այս մարդուն պատերազմի պարտության պատճառ։ Ահա մեջբերումը. «Նիկոլ Փաշինյան-Տեսեք, ևս մի հարցադրում կար։ Դուք ասում եք, որ խոսում ենք պարտության մասին: Եվ շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել այդ պարտությունը: Որովհետև, օրինակ, երկու օր առաջ ես հանդիպում էի առաջնագծից վերադարձած, զորացրված քաղաքացիների հետ, և նրանք պատմում են դրվագներ, որոնց էությունը պետք է պարզաբանվի: Օրինակ, պատմում են մի այսպիսի դրվագ՝ թե ինչպես ջոկատը կամ միավորումը գնացել և փորձել է սպառված զենք-զինամթերքը համալրել։ Եվ տալիս են կոնկրետ անձի անուն, ով իրենց հրաժարվել է զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները զինվելու համար՝ տեսնելով, որ այդ պահեստն ամբողջությամբ լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով և զինամթերքով: Սա, եթե հաստատվի, պարտության պատճառների դրվագներից մեկն է: Մենք պետք է հասկանանք, թե ինչու է այսպես տեղի ունեցել: Ես կարող եմ վստահ լինել մի բանում, որ, առաջինը, նախ այդ վկայությունն այն մասին է, որ այդ պահեստը լեփ-լեցուն է եղել անհրաժեշտ զինամթերքով, և կոնկրետ անձ կողպել է պահեստի դռները նրանց առաջ և հրաժարվել զենք տրամադրել: Այս դրվագը պետք է պարզաբանվի:
 
Պետրոս Ղազարյան - Այսինքն՝ դավադրությո՞ւն է եղել:
Նիկոլ Փաշինյան – Ես չգիտեմ... »։
Նիկոլը կոնկրետ մեղադրանք, իր հայտարարության համաձայն, կոնկրետ անձի շուրջ հնչեցրել է դեռ 2020 թվականի դեկտեմբերին։ Իսկ ահա 2022 թվականի հուլիսին ՀՀ քննչական կոմիտեն, հարցումիս ի պատասխան, հայտնում է, թե որեւէ մեկն էլ չի կասկածվում, որեւէ մեկին չեն ձերբակալել։ Ասել է թե՝ Նիկոլը 2020-ին դեկտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ստել է։ Ստել է նաեւ պատերազմի օրերին, 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, որի մասին պաշտոնապես ինձ գրավոր հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը, որի մասին արդեն տեղեկացրել եմ, տեղադրում եմ նախապես արված հրապարակումիս հղումը։
 
Ու կրկին հարց կտաք՝ հետո՞։ Հետոյի պատասխանը մեկն է՝ սերիական սուտասանը, իր ստախոսությամբ մեր Երկիրն այս օրին հասցրածը պետք է հեռանա։ Նրա ամեն մի օրը մեզ հեռացնում է պետականության փրկության մեր ճիգերից:
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
 
 
 
 
 
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>