Ոստիկանությունը հայտնում է, որ Մասիսի քաղաքապետարան մտած քաղաքացին ինքնասպան է եղել. Տեսանյութ
Մասիսի համայնքապետարան մուտք գործած քաղաքացին ինքնասպան է եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Ոստիկանության լրատվության աշխատակից Նարեկ Սարգսյանը։
Նա նշեց, որ շենք մտած քաղաքացուն ոստիկանները հայտնաբերել են՝ գլխի շրջանում վնասվածքով։
Դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաեւ Ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության՝ Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:
Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս եւ հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում