ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Գողը տնից է, սահմանադուռն էլ ներսից են բացում

Այսօր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական եկամուտների կոմիտեն իրար ետևից շրջանառության մեջ են դրել ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին (https://www.e-draft.am/projects/4661) և Մաքսային հսկողության գոտիներ սահմանելու մասին (https://www.e-draft.am/projects/4662) նախագծերը:

Դեռ դրանց անդրադառնալու համապարփակ առիթներ շատ կլինեն, բայց առաջին հայացքից արդեն աչք է զարնում մի քանի խայտառակ փաստ.

• Երկու գերատեսչությունն էլ, իբրև Ադրբեջանի հետ ենթադրյալ մաքսային և սահմանապահ նոր կետեր սահմանելու հիմնավորում, նշել է օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստում Նիկոլի բանավոր հանձնարարականը:

• Այն, որ Կառավարության այդ նիստում Նիկոլը, սովորության համաձայն, ոտքի վրա, առանց համապարփակ քննարկման, Անվտանգության խորհրդում բոլոր փաստարկները լսելուց հետո է տվել նման հանձնարարական, վկայում է այն փաստը, որ Կառավարության նիստում նախապես պատրաստված գրավոր հայտարարությունից հետո նա շուրջ 20 րոպե բանավոր ճամարտակել է ու այդ ընթացքում ԱԱԾ տնօրենին և ՊԵԿ նախագահին տվել բանավոր հանձնարարական: (https://www.youtube.com/watch?v=bTYcra_d0vM դիտել 24-րդ րոպեից):

• ԱԱԾ և ՊԵԿ ներկայացրած նախագծերի զավեշտն ու ողբերգականությունն այն է, որ թեև նախաձեռնության հիմնավորում նշում են «…օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականները», խուսափել են նոր նախատեսվող անցակետերի շարքում ներառել Իջևանի և Սիսիանի հատվածը, որի մասին խոսել է Նիկոլը նիստում: (https://www.youtube.com/watch?v=bTYcra_d0vM դիտել 17-րդ րոպեից):

• ԱԱԾ-ն իր ներկայացրած նախագծում, ի տարբերություն ՊԵԿ-ի, նիկոլից ավելի նիկոլ է գտնվել և առաջարկվող սահմանակետերի անվանումներում ներառել է նաև ադրբեջանական տեղանուններ՝ «Սոթք» («Քելբաջար»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Էյվազլի») https://www.e-draft.am/projects/4661/about:

• Ավելին, առանց Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանագծման և սահմանազատման, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն ինքն իր համար արդեն ՀՀ պետական սահման է գծում՝ Կառավարության որոշման մեջ (https://www.arlis.am/documentview.aspx?docID=68391)՝ ավելացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանագիծը:
Այս երկու նախագծին, ինչպես նաև Կառավարության նիստում ադրբեջանցիներին փաշինյանի կողմից «էստի համեցեք»-ին դեռ կանդրադառնամ: Մասնավորապես.

• եթե նրանց տրվում է հնարավորություն ՀՀ մուտք գործել և ճանապարհներից օգտվել, նույն իրավունքով ՀՀ քաղաքացիները ազատ և անվտանգ կարո՞ղ են երթևեկել մեր ժողովրդի միջոցներով կառուցած Քարվաճառի մայրուղով, Ղազախով ուղևորվել Ռուսաստան կամ Վրաստան:

• Նոյոմբերի 9-ի հայտարարության ո՞ր կետի հիման վրա է Նիկոլը հանձնարարականներ տալիս ԱԱԾ-ին ու ՊԵԿ-ին:

• ՀՀ անվտանգության խորհրդում, ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումներում արդյոք քննարկվե՞լ են մեր երկրի համար ազգային անվտանգության ռազմավարական տարրեր պարունակող այս նախաձեռնությունները, տրվե՞լ են համապարփակ գրավոր եզրակացություններ, թե՞ այս ամենը լոկ Ալիևի քմահաճույքներին ենթարկվել շարունակվող Նիկոլի բանավոր ու միանձնյա որոշումների իրականացումն է:

Իբրև ամփոփում. շատերը կհարցնեն՝ և հետո՞… Հետոն ունի մեկ պատասխան. Հայաստանում Նիկոլի օկուպացիոն ռեժիմը պետք է հեռանա, որի համար է մեր դիմադրությունն ու պայքարը։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>