Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ, հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Հարգելի Նիկոլ Վովաևիչ, ընդունեք իմ խորին ցավակցությունները Երևանի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ: Խնդրում եմ ամենաանկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցեք զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»,- ասված է հեռագրում։

