«Եղբորս երեխեքը, հղի կինը փլատակների տակն են, առավոտից մի կռան է աշխատում». որոնվող քաղաքացիների հարազատ (տեսանյութ)
Դիտել նաև
Ժամանակն է, որ Փաշինյան Նիկոլն Ավինյան Տիգրանին շնորհի ծովակալի կոչում
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի փլատակների տակ մնացած քաղաքացիների հարազատներից Արայիկ Մկրտումյանը դժգոհում է ԱԻՆ փրկարարների աշխատանքից։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր եղբոր երեխաները՝ այս պահին որոնվում են առեւտրի կենտրոնի տարածքում, եւ իրենք ստիպված են լինում ձեռքով քարերը բարձրացնել։ «Եղբորս երեխեքը, հղի կինը փլատակների տակն են։
Առավոտվա 7։00-ից ձեռքով քար ենք կրում, խնդրում ենք տեխնիկա, գալիս է 11։00-ը արդեն։ Երեկվանից էս կողմի վրա մեկ կռան է եղել։ Իրենք ճիշտ չեն աշխատում։ Երկու քույր մի հատ փոքր երեխա են. եղբորս աղջիկներն են՝ Խաչատրյան Մարիաննա, Խաչատրյան Սիրարփի»,-նշեց Արայիկ Մկրտումյանը։ Նա ասաց, որ հարազատները եղել են ոչ թե առեւտրի կենտրոնի աշխատակիցներ, այլ այցելուներ։

