Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել Լաչինի միջանցքի վերաբերյալ
Դիտել նաև
Ըստ պայմանավորվածության՝ Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ բացվի. Սեյրան Օհանյան
Շրջափակման հետեւանքով կտրուկ աճել են մահացության դեպքերը․ ԱՀ Առողջապահության նախարարություն
Իրանում մեկնարկել է ստորագրահավաք՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով
Քննարկվել է Lաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Ադրբեջանը շարունակում է բնակեցնել օկուպացված Բերձորը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասնովն այսօր խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկել է օգոստոսի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև անդրադարձել է Լաչինի միջանցքը փոխարինող նոր ճանապարհի շահագործման հարցին։
«Նախարարը պաշտոնատար անձանց առջև հստակ խնդիրներ է դրել կապված այն հարցերի լուծման հետ, որոնք առնչվում են Լաչինի միջանցքի օգտագործման նպատակով կառուցված նոր ճանապարհի շահագործմանը»,-հաղորդում է APA գործակալությունը։ Հասանովը հանձնարականներ է տվել նաև սահմանային իրավիճակի, ինչպես նախ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող հատվածների վերաբերյալ։
Աղբյուրը՝ tert.am